«Գրքի տոն» գրական մրցույթ



հ/հ
ընթերցողի միավոր
30%
ժյուրիի միավոր
70%
համադրում
Ա.Թ.
Ա.Բ.
Է. Ա.
Մ.Վ.
Ա.Պ.
ընդհ.
1
0
0
1.00
5.00
8.00
4.00
5.00
23.00
16.1
16.1
13
2
0
0
6.00
4.00
8.00
4.00
5.00
27.00
18.9
18.9
11
3
0
0
1.00
6.00
7.00
9.00
7.00
30.00
21
21
9
4
40
12
4.00
9.00
7.00
6.00
6.00
32.00
22.4
34.4
4
5
0
0
3.00
6.00
8.00
4.00
6.00
27.00
18.9
18.9
11
6
0
0
1.00
8.00
7.00
1.00
2.00
19.00
13.3
13.3
14
7
50
15
2.00
3.00
7.00
1.00
1.00
14.00
9.8
24.8
6
8
60
18
1.00
4.00
6.00
3.00
1.00
15.00
10.5
28.5
5
9
210
63
2.00
6.00
8.00
8.00
8.00
32.00
22.4
85.4
1
10
39
11.7
10.00
6.00
7.00
6.00
8.00
37.00
25.9
37.6
3
11
80
24
5.00
4.00
10.00
4.00
3.00
26.00
18.2
42.2
2
12
0
0
9.00
6.00
6.00
6.00
7.00
34.00
23.8
23.8
7
13
0
0
1.00
3.00
5.00
4.00
4.00
17.00
11.9
11.9
16
14
0
0
1.00
6.00
6.00
4.00
1.00
18.00
12.6
12.6
15
15
0
0
2.00
7.00
9.00
5.00
6.00
29.00
20.3
20.3
10
16
0
0
7.00
3.00
5.00
7.00
4.00
26.00
18.2
18.2
12
17
10
3
8.00
5.00
5.00
5.00
5.00
28.00
19.6
22.6
8



1. Գայանե Բաբայան
2. Նարինե Բալասբեկյան
3. Արման Թովմասյան
4. Ռուզաննա Պետրոսյան
5. Անդրանիկ Փահլևանյան
6. Արմինե Թովմասյան
7. Սիրարփի Զորիկյան
8. Ջեննի Բալյան
9. Արա Ալոյան
10. Վարդուհի Բադալյան
11. Աննա Սևակ Կարապետյան
12. Հասմիկ Աջամյան
13. Թամարա Մարտենս
14. Սյուզաննա Գալստյան
15. Լուսինե Աղաջանյան
16. Անի Ղազարյան
17. Արմեն Ալավերդյան


Այսպիսով՝ հաղթող են ճանաչվում 9-րդ, 11-րդ, 10-րդ համարների ներքո եղած գործերը:
Լավագույն հնգյակում են հայտնվում 4-րդ, 8-րդ համարների ներքո եղած գործերը:
Շնորհավորենք Արա Ալոյանին,  Աննա Սևակ Կարապետյանին և Վարդուհի Բադալյանին՝ առաջին եռյակում հայտնվելու համար:
Ինչպես նաև չմոռանանք լավագույն հնգյակում հայտնված Ռուզաննա Պետրոսյանին և Ջեննի Բալյանին:
Սիրով շնորհավորում ու շնորհակալական խոսքս եմ ուզում հղել նաև բոլոր մյուս մասնակիցներին:
Հ.Գ. Ընթերցողների գնահատականները ոչ միշտ էին օբյեկտիվ, այդ պատճառով էլ հաջորդ մրցույթներին նրանց ձայն չի տրվելու: Ներողությունս եմ հայտնում այն հեղինակներին, որոնց ստացած միավորները չավելացան սուբյեկտիվ դատող ընթերցողների մեղքով:

92 комментария:

  1. Մայիսի 26-ին սկսվելու է հերթական գրական մրցույթը: Հերթակա՞ն: Արդյո՞ք հերթական: Մրցույթը կոչվում է «Գրքի տոն», այն իր ձևով ու մրցանակներով տարբերվելու է մինչ այժմ անցկացրած մեր բոլոր մրցույթներից:
    Մրցատյանի կազմում են ոչ միայն մեր խմբագրակազմի անդամները, այդ թվում՝ տարբեր համալսարաններում աշխատող գրականագետներ, արվեստասեր ու թարմ լիցքերով լեցուն ստեղծագործողներ, այլև արդեն հայտնի, տպագիր գրքեր ունեցող հեղինակներ, որոնք հանձնելու են հատուկ մրցանակներ՝ իրենց գրքերը՝ իրենց նախընտրած մասնակիցներին:
    Առաջին երեք տեղերը զբաղեցրած գործերը կներկայացվեն նաև «Կայարան» տարեգրքի մեջ տպագրվելու, ինչպես նաև կստանան իրավունք ընտրելու իրենց մրցանակային գրքերը. ի դեպ, առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կունենա ընտրելու ոչ թե մեկ, այլ միանգամից երեք գիրք:
    Յուրաքանչյուր հեղինակ կարող է ուղարկել երկուական բանաստեղծություն(անկախ հրապարակված, տպագրված լինել-չլինելուց) armineph86@yahoo.com հասցեին մայիսի 24-ից:

    ОтветитьУдалить
  2. Հարգելի՛ ընթերցողներ, մրցույթի մասնակիցներ, այսօր սկսվում է «Գրքի տոն» մրցույթը:
    Մրցույթի արդյունքին կարող են մասնակցել նաև սովորական ընթերցողները՝ գրելով մեկնաբանություն և մեկնաբանության մեջ նշելով տվյալ երկու բանաստեղծությանը տրվելիք իրենց միավորը՝ 1-10 բալային համակարգից որևէ գնահատական դնելով:
    Մրցատյանի մեր խմբագրակազմը ևս գնահատելու և մեկնաբանելու է նույն սկզբունքով:
    Սակայն վերջնական արդյունքը կազմելիս հաշվի ենք առնելու սովորական ընթերցողների տված միավորների 30 տոկոսը:
    Դե ինչ, ի գործ, հաճելի ընթերցումներ և քննարկումներ:

    ОтветитьУдалить
  3. 1. ***
    Դու չկաս այնքան, ինչքան որ կայիր...
    Մինչդեռ ես Հարդագողի հետքերն եմ փնտրում,
    Որ հավաքածս հարդը նրան տամ...
    Ու մտածում եմ, որ հարդագողը
    Գուցե վերափոխված գրպանահատն է.....
    Ես ելնում եմ տանիք,
    Որ նայեմ լողալը անթիվ գրքերի.....
    Իսկ ես սիրում եմ տեսնել մայրամուտը
    Մազերիս միջով...
    Տեսնես, ո՞վ է եղել այն մարդը,
    Որ Պյուղատոսի ձեռքերը սրբեց՝
    Որպես կրկնակի անարգանք խաչին...
    Ու ես հեռանում եմ...
    Թողնելով տանիքին
    Պատասխանները այն քիչ հարցերի,
    Որ մանկությունից դրոշմեցին վրաս մի հիմար հարցում...
    Ինչու՞ է անձրևը տխրություն ծնում....
    Իսկ ես լացում եմ...
    Այն մանկան պես,
    Ում արգելված է հողի հետ խաղալ...
    <>,- պատասխանը մոր...
    Ի՞նչ է , չունեցա՞...
    Միայն թե չվխտային ուղեղիս մեջ...
    Մինչդեռ ես Հարդագողի հետքերն եմ մաքրում....


    ***
    Առավոտ է`կանաչ բույրի ու լազուրե երգերի,
    Առավոտ է ` ծույլ մտքերի ու չտեսած երազի....
    ....Պակասում է.....
    Ես նայում եմ ու հասկանում, որ հեռավոր տենչս միայն ....
    Արարատն է.....
    Ու թե հնար լիներ տանել հսկա լեռը`
    Ափով հպվելու համար միայն...
    Պակասում է...
    Ես քայլում եմ...ես քայլում եմ....
    Իմ աշխարհի մայթերով լուռ,
    Ու ժպտում եմ մանուկներին
    Նույն սիրառատ ժպիտով.....
    Պակասում են....մանուկները.....
    Ես հիշում եմ այն սուզորդին,
    Որ առաջին սուզման դեպքում
    Լոկ աչքերով ջուրն է չափում...
    Եվ հետո նա կարիք չունի ` ջուր ծեծելու,
    Մտածում է առավել քան սուզվել ներքև...
    Պակասում են նման աչքեր.....
    Ես տունդարձի ճամփա չունեմ....
    Տունն իմ մեջ է...
    Ես քայլում եմ իմ աշխարհի փողոցներում...
    Արարատս թևիս տակ առած.....
    Պակասում է....
    Ես հրճվում եմ....
    Ծիծեռնակի խաղն եմ տեսնում ես օդի մեջ....
    Ձեր աշխարհի քամիներին նրա կտրուկ բախումները.....
    Ես տխուր եմ, ու ամպերը այսօր չար են....
    Մայր է մտնում արեգակը`
    Հարսի քող սփռելով ձեր աշխարհի Արարատին....
    Պակասում է...
    Աստեղային ժամն է եկել....
    Կիսալուսնին նստած ես ձկների որս եմ անում...
    Մտածում աչքերի մասին,
    Այն օվկիանի, որից ելնողները հիմարաբար
    Դեռ աստիճան են գործածում....
    Ու գալիս է գիշերը....
    Ես մուրացկանի պես աստղերի լույսն եմ մուրում...
    Այն էլ ումի~ց, լուսնի՞ց....
    Ես հասկանում եմ, որ ատում եմ գիշերը....
    Գիշերը ,որ նման է այն փոստատարին,
    Որն ինձ վաղուց է` նամակ չի բերում.....
    Պակասում են....ձկները.....
    Սոված կմնամ...
    Պակասում ես...
    Ու հեռանում եմ....

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Առաջինի մասին կարծիք չունեմ՝ ոչ դրական, ոչ բացասական, երկրորդն ասես հրաշալի գործի միայն կմախքը լինի, աճելու տեղ կա, բայց այսպես էլ լավն է... :) Շնորհակալություն հեղինակին:

      Удалить
  4. 2.
    Ինձ մի' լքիր



    Ինձ մի' լքիր,մի հեռանա...
    Չէ որ սիրտս թեկուզ սպասված դիպվածին այդ`
    չի' դիմանա...
    Չէ որ մթում բավիղների խարխափելով ու մերժելով
    կեղծիք ու սուտ`
    Գտել եմ քեզ,հանց աստղալույս...գտել`խավար երկնից ընկած
    ասուպ որպես.
    Դու դա գիտես...
    Ինձ մի' կորցրու,մի' մոռացիր...
    Որպես արկած,որպես մի գիրք պատկերազարդ
    Ինձ մի' թերթիր,մի' շրջանցիր...
    Մի' կորցրու ...Մի' մոռացիր…
    Նա չեմ միայն,ով ուզում է շահել մասն իր
    սեր-քնքշանքի,
    Այլ նաև նա,ով պատրաստ է թագադրելու ընտրյալին`
    Հանց միակ Տեր իր տարերքի,երազանքի...
    Խրթին ու նոր խնդիրներում իրարամերժ մեր օրերի,
    Փորձիր գտնել ինձ համար էլ հոգուդ գրքում գոնե մի էջ...
    մաքուր մի էջ,
    Որ հորինված հեքիաթը մեր տանենք սրտում,երազներում,
    աչքերի մեջ...
    Ու հավատանք,որ ճամփեզրին պատահական անցորդների վառած հուրը`
    չի մարելու,
    Թեկուզ հեռվից լույս է տալու ու ցրելու սառնությունը
    պաղ օրերի
    Եվ բերելու փոքրիկ մի հույս,որ թե մի տեղ,թեկուզ հեռվում,
    Մեկի սիրտը քեզ համար է թե տրոփում,
    Ուրեմն դեռ պետք է ապրել...Ուրեմն,իրոք`
    ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ...




    Տարերքներիս հետ

    Ձեռքս վեր մեկնեմ`
    ամպերը հունցեմ երկնի տաշտի մեջ,
    անձրևը մաղեմ,խմորս շաղեմ,
    հունցեմ ու գնդեմ,
    գնդեմ ու թխեմ
    արև- թոնրատան կարմիր պատերին:
    Տաք,անուշ հացս լիություն բուրի,
    կտրեմ,բաժանեմ սովահարներին
    ու թող...կշտանա՜ն...
    Ձեռքերս պարզեմ փրփուր օվկիանին,
    խառնեմ ջրերը,
    հասնեմ հատակին,
    Մարգարիտները բյուր խեցիների
    դուրս բերեմ խորքից
    ու տամ,բաժանեմ սիրահարներին
    ու թող...հիանա՜ն...
    Ձեռքերս խրեմ մայր հողի մեջ տաք`
    խրեմ,խորանաամ,
    լռեմ,ծնկի գամ...
    Մի պտղունց նետեմ էդ մի բուռ հողին
    աչք տնկած մարդկանց
    ու թող ...լիանա՜ն...
    Ձեռքերս մեկնեմ այրվող կրակին`
    ածուխների հետ կռիվ տամ համառ,
    խունկ գցեմ նրանց կայծկլտող փայտին
    ու լուռ աղոթեմ մեռնողաց համար
    ու թող...հեռանան...հանգի՜ստ հեռանան...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Առաջին գործը ավելի շատ տրորված ճամփի էր նման, մի քանի դասականի շունչ ասես իրար խառնած լիներ: Չեմ ասում պլագիատ էր, կամ արտագրություն, ուղղակի ազդեցություն էր զգացվում, իսկ այ երկրորդը լրիվ ինքնուրույն ու անկախ գործ էր: Պատկերները տեսա, շոշափեցի: Չգիտեմ հիշողությանս մեջ որքանով կդաջվի, բայց այս պահին մտածում եմ՝ կմնա: Շնորհակալություն հեղինակին:

      Удалить
  5. 3.
    Ավարտվեց վերջին բասը գիշերածեսի,
    Ու մոնիստական խնկարկումը մերկ
    Վերջին ստվերի պոչով է շաղված,
    Վերից դույլով մշուշ են լուծում,
    Ու քրտնաթոր է շուրջը
    Սև ձևերի կրկնությամբ,
    Երբ աչքերը լույսին առած՝
    Մոլորույթի մեջ մրսում է ձյունը
    Ու պատառոտված հետքերը սքողում
    Կախ ընկած ոտքի:
    Երկու սև ագռավ,
    Որոնց ու դատարկության ածանցումը
    Ատում եմ գուցե,
    Օրոր են գալիս
    Լոկ բազմաբնույթ դադարի խաղով,
    Ակնակապիճս նոր գունդ է ծորում
    Ինքնաժխտումի փտախտով գուցե:
    Այնտեղ, պատերի հոտած կողերին տաշված,
    Սառած, ընկած, աշխարհն է պրկում
    Ու ճաք է տալիս
    Լինելիության դադարի վրա,
    Ու մրսում են ձեռքերը,
    Երբ դատարկ են
    Զուգանախշվելու բութ իրավությամբ:
    Մեկը, ով մրուրում
    Յուր գլուխը չի շոշափում,
    Վախով է նայում այն ցրտահարին,
    Ում ոտքը վաղուց ցրտերն են լափել:
    Տարածությունը հորինում չունի,
    Երբ երկու ծայրը իրար են գրկել
    Ու երկատված պրպտում են վերջին փաթիլը,
    Որով հեթանոս ժամանակը
    Աստվածն է փնտրում իր կառուցողի:
    Ֆանտազիայով խոնավ է ինքնությունս,
    Բայց անոթս լռություն է զարկում,
    Գժտությու՜ն,
    Գժտությու՜ն,
    Գժտությու՜ն…



    Տարածություն
    Մեր միջև եղած տարածությունը
    Ապտակել եմ ուզում,
    Եվ ի՜նչ փույթ,
    Թե մոռացումը հատել է ինքն իրեն,
    Թե ծառի ստորոտին ստվերն է մաշվում,
    Թե երեկը, ոտքերը փռած, խոտերն է ճխլում,
    Մինչ վաղուց արդեն օրը ճիգով է
    Պահում իր աչքը սեփական քայլքին,
    Եվ ի՜նչ փույթ,
    Թե ծառը խուլ բզկտվում է
    Այն հայհոյանքից,
    Որ իրը և չէ,
    Բայց և տեր չունի,
    Եվ ի՜նչ փույթ,
    Թե քամին լրբորեն
    Տարածական դադարն է պոկում
    Տերևով, ճյուղով, ծառով ու խոտով,
    Երբ սառը շրխկոցը մատներիդ հրաժեշտի
    Եվ այն նույն ծառին նոր սպի է կտրում,
    Եվ ի՜նչ փույթ,
    Թե աչքերդ ջրում ճաքճքված
    Ու ծառի ուսից անհանգիստ կախված
    Գունատ ցոլքերն են սոսնձում ու ջերմանում,
    Իսկ ասում էին,
    Թե լալ չգիտեմ...
    Մեր միջև եղած այս լռությունից
    Մեր հովը գրկած այն խեղճ, հին ծառը
    Այրել եմ ուզում:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ուրեմն... :Ճ
      էս երկու գործը ընդհանուր առմամբ հավանել եմ, պատկերները տանող են, երեւում է, որ բառերը քչություն չեն անում /մենակ յուր բառը սպանեց. Նալբանդյանից էսկողմ չէի հանդիպել երեւի:Ճ/; Հատկապես երկրորդ բանաստեղծությունն է տպավորվել մոտս. երեկվանից հիշում էի: Իսկ առաջինը միաժամանակ եւ հաջողված է, եւ անհաջող. անհաջողի պահը իմ կարծիքով կապված է խտության հետ. գերխիտ է ստացվել: Լավ միավորներ եմ տալու, ապրի հեղինակը:

      Удалить
  6. 4.
    Գոնե...

    Քո անփույթ, անհոգ, լուսե ծիծաղի
    Խենթ ալիքները հոգիս լվացին,
    Այնպե՜ս պայծառ էր մի պահ իմ ուղին,
    Օրերիս հունձքը՝ այնքա՜ն բերկրալից:

    Բախտը որոշեց ինձ երես չտալ,
    Ծայրը չկտրել հեգ փնտրտուքի,
    Ու սոսկ թոթափեց խոհերը մռայլ
    Ելքեր որոնող խարխափուն մտքիս:

    Անհնարության սուր շեղբի վրա
    Արյունոտեցի ոտքերս բոբիկ,
    Քավարան դարձավ բռնածս ճամփան,
    Հրաշքդ՝ թակարդ դարձավ խաբուսիկ:

    Հույսիս կանթեղը հատել է իսպառ
    Հերթական անքուն, դժնի գիշերում.
    Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
    Տեսնում ես՝ մենակ չե՛մ կարողանում:


    Ցանկություն

    Ուզում եմ մեկ էլ արևը ժպտա
    Տաքուկ մանկության ոսկի շողերով,
    Մորս հետ նորից ես ջրի գնամ
    Նոր կարած չթե, վառ կանաչ շորով:

    Դույլի կանթիցը իբր- թե բռնած,
    Ելեմ ձորակից, ոնց որ թագուհի.
    Մեր ճամփին բարի, ճերմակած մի տատ
    Կնճռոտ ձեռքերով գլուխս շոյի-

    Ասի՝ էս շորդ ո՞վ է քեզ առել,
    Ես էլ առվի մոտ ժիր թռչկոտելով,
    Անահիտն,-ասեմ,- մայրիկս է կարել,
    Հայրիկիս գնած նոր մեքենայով:

    Ու մինչ մայրիկս քիչ հանգստանա,
    Ես խիճ հավաքեմ առվակի միջից,
    Հորթուկի նման մեկ-երկու անգամ
    Մռութս թաղած՝ ջուր խմեմ դույլից:

    Թող երջանկության Աստվածը վերից
    Մեր բախտի վրա օրհնություն տեղա,
    Խաղաղ լինեինք, անհոգ ու անբիծ,
    Գոհությամբ անծիր, որ Կյանքում եղանք:

    ОтветитьУдалить
  7. 5.
    Մութ է... նորից դռները փակ,
    Նորից պիտի բանամ նրանց,
    Նորից պիտի հոգուս ներսում
    Լույսը վառեմ ու փայփայեմ:
    Մութ է... հանկարծ չկլանվեմ,
    Մութ է... հանկարծ չմոլորվեմ:
    Թույլ է... նորից հորիզոնը,
    Ծույլ է նրան ընդգծողը...
    Եթե հանկարծ փորձեմ հասնել
    Տեղում պարզել՝ նա կհալվի,
    Որ այդպես է թող թուլությամբ
    Նա նշմարվի ու մտքերում
    Գծագրվի կամ նկարվի:
    Խուլ է մութը, ձայները լուռ
    Նվազում են, սակայն նրանք
    Անհետացող պատկերի պես
    Դանդաղորեն ընդվզում են:
    Կույր է մութը դեռ չմթնած,
    Գլուխը կախ մտորում է՝
    Նորն ու հինը իրար կապած,
    Հին մտքերը դեռ չմարսած,
    Նորով հինը կարկատում է:
    Լույսը թեթև ծածանվելով
    Հեռանում է...
    Մութը նրան կլանում է...
    Նորից պիտի հոգուս ներսում
    Լույսը վառեմ ու փայփայեմ,
    Որ խավարին չխոնարհվեմ,
    Որ խավարում չմոլորվեմ:

    ....
    Նորից տխրեցի, նորից մի տհաճ
    Զգացողություն պարուրեց հոգիս,
    Նորից մեղեդին միալար դարձավ:
    Հուսալքություն...
    Հին ծանոթներ ենք,
    Ու ես դա հատուկ երբեք չեմ նշել:
    Ու թուլության մեջ
    Թույլ ընկղմվում եմ
    Կեղծ ժպիտների
    Սփոփանքի մեջ:
    Երեկոն դարձավ
    Հարևանությամբ հնչող ծիծաղից
    Օտար երանգներ տրամադրող
    Ժամանակի կույտ:
    Հարկադրաբար ես խլացնում եմ
    Զգոնությունս ու բացում դուռը
    Անտարբերության...
    Լուռ եմ ես,
    Սակայն ներսում իմ հոգու
    Անընդունելին դեռ ցնցվում է:
    Լուռ եմ ես,
    Սակայն վայրի աղմուկ է
    Հիշողության մեջ:
    Ու կրկին, կրկին
    Կարգավորում եմ ներդաշնակությունը՝
    Ապավինելով ինքնամփոփությամբ
    Մեկուսանալուն:
    Վիրավորված է իմ էությունը
    Դեռ չպատժված
    Դատարկության դեմ
    Ըմբոստանալով:
    Նորից տխրեցի,
    Նորից բացեցի
    Ինքնահաստատման գրառումներս
    Ու ետ գնացի մինչև մանկություն:

    ОтветитьУдалить
  8. 6.
    Հայրենիքիս

    Ես սիրում եմ մի բուռ դարձած հայրենիքը իմ տանջված,
    Ու հողերը քույր ու եղբայր`մեկը մյուսից անջատված:
    Տիրոջ լույսով լուսավորված եկեղեցին առաջին,
    Սուրբ աղավնուն, որ շշնջաց Լուսավորչի ականջին:

    Ես սիրում եմ խորքից եկած,բյուր հեռավոր դարերի,
    Հպարտ տեսքը արիական, վեհ մեր հայոց սարերի,
    Հին ճամփեքի հնությունը ու մայթերը քարքարոտ,
    Սփյուռքին տանջող հայությունը,որին կոչում են կարոտ:

    Ես սիրում եմ իմ երկիրը` իր կոտրված թևերով,
    Գժված գետի պես վարարող`իր արնահոս վերքերով,
    Միշտ, մոլորված որդիների, հոգու համար աղոթող,
    Հսկա սիրտն եմ ես քո սիրում,որ մռայլ է ու վրդով:

    Ու սիրում եմ ես սուրբ հողը` դեռ հերոսներ սերմանող,
    Որ սպեղանի պիտի դառնան հին վերքերին չփակվող,
    Հույսը երբեք չի դադարի փայլել լույսով անսահման
    Թե մենք էլ, մեր ապրած կյանքով,լինենք մի քիչ հայկական:



    Արտագաղթողի հրաժեշտը

    Ակնհայտ է թե անհայտ է ես սիրում եմ քեզ
    Սեգ սարերիդ վեհությամբ քո էությամբ հեզ
    Քո նորացող հնությամբ,քո պատմությամբ վեհ
    Ու քո ընտրյալ սրբությամբ աստվածապարգև:

    Ես սիրում եմ հողագորս ժողովրդիդ քաջ
    Որ միշտ զինվոր է եղել թշնամու առաջ,
    Որ դարերի խորության մշուշոտ հեռվից
    Քեզ արյամբ է պահպանել ու հասցրել ինձ:

    Հերոսներիդ եմ սիրում անվախ,անձնուրաց,
    Ովքեր կարում են անվերջ քո վերքերը բաց
    Թեև նրանց սարսափից ոսոխդ գնաց
    Քո հարազատ թշնամիդ սրտումդ մնաց:

    Ավաղ բռնում եմ այսօր ճանապարհ երկար
    Ու հեռանում եմ քեզնից`երկրներ օտար,
    Ես արցունքոտ աչքերով պիտի նայեմ հետ
    Արտագաղթում եմ այսօր,բայց կդառնամ ետ:

    Թեև գնում եմ թողած տունս հայրենի
    Դեմքիս առաջ կպահեմ միշտ մի հայելի
    Որ նայելով աչքերիս հայաստանալի
    Վերադառնամ իմ անուշ հողը մայրենի:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Հայրենիքի մասին այսօրվա բանաստեղծությունները պիտի նոր խոսք ասեն, այլ ոչ թե կրկնեն դասականներին, խորհուրդ կտայի այս թեմաներով կարդալ Հովհ. Գրիգորյան, Հուսիկ Արա. կարծում եմ` դրանից հետո կհասկանաք նոր խոսք ասածս:)

      Удалить
  9. 7.
    Ես պիտի մեռնեմ անմահացած

    Չեմ ուզում մեռնել այսպես շողքի պես
    Չհասկացված չիմացած լեզուն ինչպես
    Չկարդացված անհետաքրքիր գրքի պես
    Խոցված եմ այդ մտքից հոգեպես

    Չտեսնելով սիրող մարդու երես
    Չլսելով խեսքերը այդ '' սիրում եմ քեզ''
    Չզգալով մեկի կարքը մշտապես
    Այդպես էլ չգտնելով երկրորդ կես

    Չեմ ուզում մեռնել կաղապարված
    Ազատ լինելուց այսպես զրկված
    Չեմ ուզում մեռնել ձեռքերս կապված
    Ազատ թռիչքին կարոտ մնացած

    Չեմ ուզում մեռնել առանց պայքար
    Եվ զենքերը իմ իջեցրած վար
    Չեմ ուզում գնալ դեպ խավար
    Չեմ ուզում փախչել սարսափահար

    Չեմ ուզում մեռնել առանց խմելու
    Համտեսելու իմ վերջին գինին
    Առանց հրաժեշտ տալու
    Ընկերոջը իմ հին




    Պիտի մեռնեմ ես հաղթանակած
    Քո սիրուց, կրքից ու գինուց հարբած
    Բազմաթիվ գրքեր տպագրած
    Պիտի մեռնեմ ես անմահացած



    Միայն մեկին

    Հաց եմ կիսել շատերի հետ
    Չեմ կշտացել միայն մեկից
    Խմել եմ շատերի հետ
    Բայց արբել եմ միայն մեկից

    Ժպտացել եմ ես շատերին
    Թախծով նայել միայն մեկին
    Սիրտս տվել եմ շատերին
    Սիրտն եմ կոտրել միայն մեկի

    Համբուրել եմ ես շատերին
    Ապտակ ստացել միայն մեկից
    Ախ, այրել եմ ես շատերին
    Բայց այրվել եմ միայն մեկից

    Երգեր եմ գրել շատերին
    Բայց սիրել եմ միայն մեկին
    Վարդեր եմ գնել շատերին
    Եվ անտեսել միայն մեկին....

    ОтветитьУдалить
  10. 8.
    (Այս հեղինակի ուղարկած առաջին բանաստեղծության բոլոր բառերը իրար էին կպած, մենք խնդրեցինք նոր տարբերակ ուղարկել, սակայն հեղինակը մինչ այսօր չի պատասխանել)

    Ա՜Խ, Ա՚Յ ԴՈՒ ԽԵԼԱՌ...

    Ա՜խ, ա՚յ դու խելառ, որտեղի՞ց եկար,
    Մարդկային կյանքի ցինիկ խեղկատակ...
    Եվ ի՞նչ ես նայում արյուն աչքերով,
    Եվ ի՞նչ ես մթնում գիշեր աչքերով...
    Ա՜խ, ա՚յ դու խելառ, որտեղի՞ց գտար այդքան տառապանք..
    Եվ ի՞նչ ես հիմա մուրացիկ հոգով, կնճռոտ դեմքով հոգիս այլայլում,
    Եվ ի՞նչ ես հիմա դու ակնկալում բախտից քո վհատ...
    Ա՜խ, ա՚յ դու խելառ, որտեղի՞ց այդքան քեզ գունատություն,
    Եվ ի՞նչ ես հիմա ինձանից ուզում..
    Արյու՞ն ներարկեմ թառամած սրտիդ, թե՞ կայծակի պես շանթեմ սպառված..
    Ա՜խ, ա՚յ դու խելառ, որտեղի՞ց այդքան անբարո արարք..
    Եվ ի՞նչ ես հիմա թախծոտ աչքերով ակնապիշ նայում, ամոթխած լռում, թաքուն քրքջում..
    Ա՜խ, ա՚յ դու խելառ մտքերի տարափ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ահա և այս հեղինակի առաջին բանաստեղծությունը.

      Մայր իմ սրբություն..
      Իմ ապրած կյանքի դու բարձր ղողանջ, որը կհնչի իմ ականջներում դարեր շարունակ...
      Մայր իմ մաքրություն, իմ կյանքի պղտոր արահետներում միակ սրբություն..
      Մայր իմ հոգսաշատ.. Քո այդ աչքերի տխրության ներքո ես հույս եմ տեսել, գորով զգացել, իմ տխուր օրվա մութ խարխուլներում միշտ դու կողքիս ես եղել ծվարած..
      Իմ ուժ երկնային, իմ հոգու քրքիջ..
      Դու վառ մի փարոս իմ սրտի համար.. Տաղտուկ մթության ճղճիմ, գորշ գրկում՝ իմ անմար կրակ..
      Հույսի դու կանթեղ....
      Իմ մի բուռ կարոտ, շաղախված դյութիչ մեղմ հմայքներով .. դու իմ անթերի մա՜յր դու իմաստուն..
      Իսկ ես զավակդ՝ իբրեվ մի ծիլ մարդկային ցեղից, տես բողբոջել եմ խնամքիդ ներքո, անձ եմ դարձել՝ ամուր ու շիտակ, խոհուն , բայց եվ խենթ..
      Անխոնջ հայացքիդ խորխորատներում մերթ մեծանում եմ դառնում գիտակից, մերթ մանկանում եմ դառնում թույլ էակ..
      Ի ցույց աշխարհի ես քեզ եմ ձոնում իմ սերը ահեղ..
      Մա՜յր իմ հմայիչ, մի հավերժություն քեզ եմ նվիրում..

      Удалить
    2. Hrashali xosqer, vor parurecin hogis nurb huyzerov !!!!!! BRAVOOO!!!!

      Удалить
    3. Этот комментарий был удален автором.

      Удалить
    4. 10x10
      Hrashali e, shat gexecik e u hamahunch, bravo

      Удалить
  11. 9.
    ***
    Ես քո վերադարձրած բառերով,
    Գրպանեգրպան,
    սրտեսիրտ,
    շրթեշուրթ,
    շվարած կանգնել եմ
    Սիրո տուրևառության այս Քաղաքի
    դարպասներ առջև,
    Եվ վախենում եմ նույնիսկ
    քո բառերով
    հառաչել,
    քանզի Աստված
    կարող է ճիշտ չհասկանալ իմ արտասանածն
    ու դրա դիմաց…ետ տվածը քո…

    …Եվ, ուրեմն, բառերդ վերջին,
    որ ապրում են արդեն իմ տարածքում,
    Ես այրելու եմ հոգուս կրակներում անթեղ
    Դառնահամը քիմքումս, և արյունն՝ աչքերիս,
    Եվ պատկերդ, պատկերդ…չջնվելիք այնտեղ,
    Եվ ժպիտս՝ իբրև ծամածռում՝
    ներսի ցավի անբառակերպ,
    Եվ ժպիտս՝ իբրև վերջին կապող, բարակ մի թել՝
    այս բարբարոս դրսին:

    …Բայց ես էլի բառերով եմ սիրում,
    Եվ ասում եմ՝ Ապրես, որ…Սեր ես վարակել,
    Ինձ դարձրել ես հիվանդ, մեռնող, բայց ոչ՝ անսիրտ…





    * * *
    Չէ, դու ուրիշ ես,
    Եվ քո ժպիտը տեսնելու համար`
    Պետք է հավատալ հյուսիսափայլին…
    Ե’րբ է սառուցյալ օվկիանը հալչել…
    Չէ, դու ուրիշ ես,
    Երբ նույնիսկ մերկ ես`անկարելի է տեսնել մարմինդ,
    զի գեղեցիկ է այն որպես հագուստ…
    Գիշերն ամենից շքեղ շորն է քո:
    Չէ, դու ուրիշ ես,
    Ու այդ ամենը ասելու համար բառերը քիչ են,
    Ինչպես ավազը հին ժամացույցի…
    Երջանիկները ժամացույց չունե’ն…
    Չէ, դու ուրիշ ես,
    Եվ քո հեռացող ոտնաձայները
    Համահնչում են մեղեդու նման…
    Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:
    Չէ, դու ուրիշ ես,
    Եվ դրանից է բառը երգ դառնում,
    Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…
    Ուրիշ ե’ս:
    Ես եմ նույնը մնացել`
    Քեզ անվերջ ուրի~շ, ուրի~շ կոչելով…


    ОтветитьУдалить
    Ответы
    1. Этот комментарий был удален автором.

      Удалить
    2. քո տողերն ել են ուրիշ... )) 10

      Удалить
    3. Չէ, դու ուրիշ ես,
      10-10

      Удалить
    4. էս զույգն էլ եմ երեկվանից հիշում:Ճ Սահուն, սիրուն մարսվում են, մենակ էն երկրորդը դեպի Սեւակի «Երգ երգոց»-ն է տանում, բայց թե հավատալս գալիս է, որ «Գիշերն ամենից շքեղ շորն է քո»: Շնորհակալություն մասնակցության համար, լավ միավորներ իմ կողմից:Ճ

      Удалить
  12. 10.
    Այն հին կարոտի տեսիլն է գրկում,
    Ծանոթ քաղաքի ամեն բակի հետ
    Մի մանկության օր, սփոփանքի մի կում,
    Գալիս է նորից, դառնում արահետ:
    Քայլում է նորից ներկայից անցյալ
    Իր կարոտների տրորված ճամփով,
    Ու մի տրտմություն, մի կայծ ցավագար,
    Դառնում է հրդեհ մոլեգին թափով:
    Նա հեռանալիս էլ ցավ չի տանում,
    Խաղաղված հոգին ունի առասպել,
    Ոչ մի ուրվական չի վերադառում,
    Այնտեղ ուր երբեք նա չի տառապել:



    ...
    Կեղծում էի ինձ,
    Այնքան հմտորեն,
    Ասես, իմ բոլոր դիմակներից դեն
    Կեղծիք ունեի դեմքի փոխարեն,
    Կեղծում էի ինձ
    Տարերայորեն:
    Երբ լացն էր անզուսպ կոպերս թակում,
    Ծիծաղում էի խելագարի պես,
    Վար էի ընկնում, հեկեկում նկուն,
    Որ դու իմ խինդը, խավար, չտեսնես,
    Մենակ էի ես:
    Խաբում էի ինձ,
    Այնքան անճարակ,
    Ասես, ոչ մի սուտ կյանքում չեմ ասել,
    Ներսումս մի թեժ, անիրավ կրակ,
    Դարձրել էր միտքս մահվան կարուսել,
    Զուր էր թե հուսալ, թե տարակուսել:
    Բայց հետո գտա
    Կեղծիքներից դեն,
    Գտա իմ կյանքի կորած լույսերը,
    Երբ սպասում էր ինձ միմիայն գեհեն,
    Եդեմի այգի տվեց ինձ սերը:
    Պատյան եմ դնում ցավի սուսերը…

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Այս հեղինակի բավական հետաքրքիր մտածողությունը ասես գերի է ընկել հանգերի ձեռքին: Առաջին բանստեղծությունը հաջողված է, լավիկն է, երկրորդում կեղծ հանգերը փչացնում են ասելիքը: Հեղինակ ջան, փորձիր անհանգ գրել, տեսնենք ոնց կստացվի:)

      Удалить
    2. Լա՜ վն են, հուզական, գեղեցիկ և' առաջինը, և' երկրորդը............. հոգեհարազատ թվաց գրիչը, անկեղծություն զգացի տողերում... հաջողություն եմ ցանկանում, ապրեք ....
      10 + 10

      Удалить
  13. 11.
    Գտնված կորուստ

    Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած…
    Հովհ. Թումանյան

    Հայացքներ, դեմքեր, խոսքեր անիմաստ,
    Աչքեր, հոգիներ, ժպիտներ անանց,
    Դատարկ թվացող բութ դեմքեր հանգած,
    Մարդիկ անկորույս, նյութապաշտ, անբաղձ:

    Մարդիկ տաղտկալի, չունեք ցավ ու լաց,
    Միայն խնդություն ու հրճվանք տեսած`
    Անզոր եք անգամ ցավը հասկանալ,
    Ձեր կյանքով ապրել, ձեր հոգսը ողբալ:

    Քմահաճ դեմքեր ու ճնշող մտքեր,
    Քաղցած հոգիներ, երազող աչքեր,
    Փոթորկող խոսքեր ու տանջվող սրտեր,
    Մոլեռանդ կրքեր, ընդհատված կյանքեր:

    Չգիտեմ հիմա, ձեզ ինչպե՞ս նայել,
    Հպարտ կեցվածքո՞վ, թե՞ մեծ տխրությամբ,
    Դուք` դարի աղետ, դուք` կործանարար,
    Ընդունակ միայն անհոգ ապրելու:

    Ձեր մեջ ես կարծես ինձ եմ որոնում,
    Բայց այդտեղ չկամ, ես չկամ ձեր մեջ,
    Քմահաճ դեմքեր ես չեմ որոնում,
    Բայց արի ու տես, որ գտել եմ ձեզ:

    Գտել եմ, ինչ որ կորցրել էի երեկ,
    Խիտ անտառներում, բացատների մեջ,
    Գտել եմ ես ձեզ, մարդիկ չարաղետ,
    Գտել եմ, ու էլ չեմ կորցնի երբեք:

    Չեմ կորցնի ես ձեզ որքան էլ ջանամ,
    Որքան էլ փորձեմ թաղել ձեզ մտքում,
    Մեկ է` եղել եք, կաք ու կմնաք
    Հոգիներ անբաղձ, դուք իմ մտքերում:



    Ուզում եմ մեռնել ես Քո ձեռքերում

    Ուզում եմ մեռնել ես Քո ձեռքերում
    Ու զգալ եմ ուզում Քո շունչը շնչիս,
    Երբ կանգնեմ ընդդեմ մահին ահարկու,
    Քո սուրբ աչքերն են լույս տալու ճամփիս:

    Ուզում եմ հպվել Քո նուրբ այտերին,
    Երբ մահվան շունչը կպատի հոգիս,
    Բռնել եմ ուզում ձեռքերդ ուժգին,
    Որ ինձ դուրս քաշես մահվան ճանկերից:

    Կուզեմ ես նայել Քո խոր աչքերին,
    Երբ իմ աչքերը կփակվեն հավետ,
    Կուզեմ Քո ձայնը ականջիս հասնի,
    Երբ լսելիքս մարի առհավետ:

    Իսկ մինչև մեռնել ես կապրեմ քեզնով,
    Ու Քո ձեռքերում ես նոր կյանք կառնեմ,
    Սիրտդ կզարկի իմ կրծքի ներսում,
    Կզգամ, որ իմն ես, ես` Քոնը, հավետ:

    ОтветитьУдалить
  14. 12.
    ՄԻՆԱՍԻՆ
    Քնած ես իմ մեջ, ես չգիտեի:
    Երբ որ արթնության դռնից ներս մտա,
    Պնակը դատարկ գտա ներկերի:
    Դու տանտեր էիր, ես էի հյուրը,
    Տաքացավ հոգիս ջերմությամբ լույսիդ,
    Դու վրձնում էիր դրախտի դուռը…
    Ինչ կասես կարմիր գույնին իմ արյան,
    Քոնը թափվել է խաչյալիդ խաչին,
    Երակ է կտրել կիրքն հասած նռան:
    Խավարում բոցը լեզու է բուրյան,
    Ծխում են դատարկ շրջանակները,
    Ապրումներին խորթ օրերիդ վառման:
    Երբ էիր եղել դու ինձ այսքան մոտ,
    Սիրուս մասին էլ ես նոր իմացա,
    Գնո՞ւմ ես արդեն, հավերժի ճամփորդ…


    ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՍԻՐՏ ԻՄ
    Ներիր ինձ, սիրտ իմ,խեղճ`խեղճ եմ ասում,
    Երբ աշխարհի չափ խռոված է նա,
    Երբ տոթում ցավի նա ինձ չի լսում,
    Ուզում է ինձնից պոկվի,հեռանա:
    Մի բռունցքաչափ քար լինի ասես,
    Ձեռքս ափից ափ գիտի երկմտել,
    Ամենը խաղ է` խորքում գաղտնի ծես,
    Սիրտ իմ,քո սիրուն չեմ կարող ստել:
    Ոչինչ աշխարհում չունի հավասար
    Ապրելու տենչին,խաղաղվիր,սիրտ իմ,
    Նետվելու պատրաստ առաջին դու քար,
    Խռովքիդ մեղքը թողած իմ խղճին:
    Իզուր եմ ,սիրտ իմ,քեզ անուն դնում,
    Կուսություն չունի անմեղությունն իմ,
    Ձեռքը,որ կտրել չեն կարողանում,
    Պաչում են `դնում խոնարհ ճակատին:

    ОтветитьУдалить
  15. 13.
    Տարվա մեջ մի օր,կամ գուցե ամսվա,
    Երբ մենակ մնաս ձեր փոքրիկ տան մեջ,
    Փակի՛ր դռները,պառկի՛ր մի տեղում
    Եւ անձայն գոռա՛,բղավի՛ր անձայն,
    Ու այդ ժամանակ ամեն ինչ կարծես
    Իր տեղը կընկնի,լուծում կգտնի,
    Ու քեզնից թաքցրած բոլոր ստերը
    Ջրի երեսին կլողան ասես,
    Իսկ դու ստերի այդ գորշ ջրերում
    Կխեղդվես անվե՜րջ,անվերջ կխեղդվե՜ս...

    ***

    Իմ քամուց ծեծված պատուհանի դեմ
    Մի մեծ լուսին է այսօր ծվարել
    Եվ վարագույրից պատռված անցքից
    Ցանկանում է ինձ կուրորեն նայել:
    Ու լցնել գինու թասակս
    Եվ չափել չեղած հասակս,
    Լսել երգերս,
    Զննել վերքերս,
    Շոյել ձեռքերս,
    Կարդալ մտքերս...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Առաջինում կարծես, ասես բառերը լրիվ արհեստականացնում են ասելիքը, հետո` տարվա մեջ մի օր կամ գուցե ամսվա. թույլ է:
      Երկրորդն ավելի կուռ է ստացված, սրա վերջին չորս տողը ավելորդ են:

      Удалить
  16. 14.
    Ժպտա՛, ժպիտով թող օրդ սկսվի,
    Անկեղծ ժպիտով թող օրդ լցվի,
    Ամեն օր անձայն գալիս ու գնում,
    Ամեն օր ինչ-որ տեղ ես շտապում:
    Գիտե՞ս, արդեն վաղուց է
    Ինչ դեմքիդ ժպիտ ես չեմ նկատում:
    Արդեն վաղուց է այն չի երևում
    Ո՛չ քո, ո՛չ նրա, ո՛չ մյուսի դեմքին:
    Ինչու՞ չեք ժպտում…
    Չէ որ ժպիտն է մեր օրը ներկում,
    Ձեր մի ժպիտը այցի կգնա գուցե շատերին
    Երբ նրանք տեսնեն ժպիտ Ձեր դեմքին,
    Թե առիթ չկա՝ ինքդ ստեղծիր,
    Ինքդ քո ձեռքով, քո ուզած գույնով
    Լցրու օրն այնպես, որ նախանձեն քեզ:
    Միթե քեզ համար դժվար է ժպտալ
    Այդքան մռայլ է ու տխուր օրդ:
    Տե՛ս, արևը պայծառ շողում է արդեն,
    Նոր օր է բացվել,գարունն է եկել,
    Այն իր շունչն արդեն մեզ է պարգևել
    Համոզված լինե՞մ,որ քեզ ժպտալիս հաճախ կտեսնեմ:


    ....
    Այսօր իմ կյանքի էջերն եմ թերթել ,
    ՈՒ իմ անմոռաց հուշերը գտել:
    Ես այդ հուշերում լոկ քեզ եմ տեսել
    ՈՒ իմ խռովված, սիրով պարուրված հոգին եմ գտել:

    Էջերից մեկում դու հպարտ կանգնած,
    Սիրող հայացքով,փայլող աչքերով ինձ ես որոնում,
    Իսկ ես քեզանից փախչել եմ ուզում,
    Որ սիրտս հետո ուժեղ չցավի,
    ՈՒ բաժանումը ծանր չլինի:

    Ես այս էջերը ուզում եմ թերթել
    ՈՒ շատ շուտ անցնել,
    Որ ցաված սիրտս կրկին չցավի,
    Որ խաբված հոգիս կրկին չհիշի,
    Թե ինչպես էիր սուտ խոստում տալիս
    ՈՒ զուր խոսքերով հույս էիր տալիս

    Ճիշտ ժամանակն է գտնել այն էջը,
    Որում դու եկար ու իմ կյանք մտար
    ՈՒ կազմած գրքիս հերոսը դարձար:
    ՈՒզում եմ գտնել ու շատ շուտ պատռել
    ՈՒ իմ խենթ սրտին անդորր պարգևել:

    ОтветитьУдалить
  17. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  18. 15.
    ….
    Ես սուրճ եմ եփում, ձեռքս դողում է,
    Երկու բաժակ սուրճ` ինձ ու քեզ,
    Դու եկել ես հյուր, ինձնից բուրում է
    Մի վախկոտ բուրմունք շա՜տ համեստ:

    Դու ակնարկում ես, թե անհաս եմ ես,
    Ժպտում եմ, հոգիս արյուն է լալիս,
    Թե իմանայիր ո՜նց եմ տրվել քեզ
    Ու ինչպես ես ինձ սիրել երազիս:

    Դու շատ ես խոսում` առանց բառերի, միայն աչքերով,
    Խոսքիդ մեղեդին խենթանալու չափ ինձ դուր է գալիս,
    Բայց, երբ հիշում եմ, որ մեծ ես ինձնից տասնհիգ տարով,
    Ուժ առած սերս դեմքիցս պոկում ու կուլ եմ տալիս:

    Դու հասկանում ես, որ իմ կոկորդը սեղմվում է ցավից,
    Ու զգում ես նաև, որ մենք հևում ենք միևնույն ռիթմով,
    Սուրճը սառում է, քո հայացքն անթարթ զրկվում է հույսից,
    Հանկարծ հիշել ես, որ փոքր եմ քեզնից տասնհինգ տարով:

    Երբ ոտքի ելար, անտես սիրո լար
    Կարծես ինձ ձգեց, ես ախ քաշեցի,
    Մի թեթև ժպիտ ու դու չիմացար,
    Որ դա արցունք էր չորացած լացի:

    Գուցե անորոշ այս հանդիպումը ծանոթ թվաց ձեզ,
    Գուցե անպաճու՜յճ, կամ անիրակա՜ն,
    Բայց հավատացեք` երբե՛ք իմ սուրճը չէր բուրել այդպես,
    Չեմ կարողանա նույն սուրճը եփել ես երկրորդ անգամ:




    Ամանորի տոնից հետո

    Այս տոնի մեջ ինչ-որ մի բան կիսատ մնաց,
    Կամ ամեն ինչ նույնն էր, նո՛ւյնը, միևնո՜ւյնը,
    Գինով բաժակ կիսատ, որ էլ կուլ չգնաց,
    Ճամփա ելած արցունք, որ շուտ փոխեց հունը:

    Կիսատ մրմնջոցներ` լուռ աղոթքի նման,
    Որ ուղղվեցին վերև կենացների պահին,
    Թվաց, կայծերի պես դեպի երկինք ելան,
    Բայց լույսի փունջ դարձան ու արագ հանգեցին:

    Ինձ խանգարող մի բան չէ՛ր հերիքում կարծես,
    Իբրև փախչող մուրազ, ո՛չ, դա կապույտ ձին չէր,
    Ո՛չ էլ մաղթանքներն էին անգիր արածի պես,
    Ու ո՛չ խնդրանքներն էին, վերջում` ,,Ամե՛ն, ո՛վ Տեր,,…

    Ինչևիցէ, մի՛ բան, մի՛ բան կիսատ մնաց,
    Ու չէր հերիքում ինձ միայն ճի՛շտ այդքանը,
    Սիրտս ներսից նետեց հասկացող մի հայացք,
    Երկու մարդու հայացք` մենակ փակված տանը…

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Տարիքային տարբերությունը իմ սիրելի թեման է սիրո մեջ, որը տեղ է գտել եւ բազմաթիվ կինոներում, եւ գրականության մեջ, բայց այստեղ մի քիչ կոմիկ վիճակ է ստեղծվել այդ տարբերության ընդգծումով, չգիտեմ: Ու վերջին չորս տողը` ուղղված ընթերցողին, տեղին չեն, ինչ-որ ոչ հաճելի պահ է ստեղծվում դրանցով:
      Իսկ երկրորդի դեպքում հանգավորումն է խանգարում, կարծես-արածի պես, նույնը, միեւնույնը-հունը. արհեստական են, չեմ համոզվում, որ ներշնչանքը հանգավոր է եղել:

      Удалить
  19. 16.
    Աթեիստը

    Դու իմ աստվածն էիր,
    Չասված բառերիս
    Հանգրվանում պահած,
    Իմ ձեռքերով սարքած կուռքն էիր դու իմ:
    Ու ես փշրում եմ քեզ:

    Լինում էր` վատն էիր,
    Բայց իմ հավատն էիր,
    Վատնած օրերիս
    Օվկիանոսում բազմած,
    Իմ ձեռքերով ձևված կարապն էիր դու իմ,
    Բայց պարզվում է, որ բադ էիր:

    ...Սովորական աղանդ էիր:
    Ու ես հավատափոխ չեղած
    Միանգամից աթեիստ եմ դառնում:


    ***

    Բավ է կտրտես սոխն աչքիս առաջ.
    Հոսող ջուրը, ուր նայում ես,
    Որ աչքերդ չմրմռան,
    Արցունքներս են:

    Ինչի՞ս է պետք քո ուշացած թաշկինակը:
    Ուշքի արի.
    Հուշ ես դարձրել
    Մի գլուխ սեր:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Մի բան էն չէ էս երկուսում, երեւի ասելու ձեւն է թերի;
      Առաջինի վերնագիրը կարդացի, մտածեցի ինչ-որ անսովոր բան է լինելու, բայց ստեղծած հակադրությունները շատ արհեստական հնչեցին: Աղանդի պահը ընդհանրապես աղավաղեց պատկերը:
      Երկրորդն ավելի հաջողված է:

      Удалить
  20. 17.
    Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն,
    Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն,
    Անուշաբույր մեղր ու նեկտար և մազտաքե ակաղձուն,
    Տարածական լույսին հանգույն, նրբամարմին ինչպես ձյուն:

    Կրկին պիտի փառաբանեմ տեսիլներն իմ հնամաշ,
    Որտեղ կանայք փափկասուն են և նրանց մեջ դու՝ միրաժ,
    Իմ երազում այս լուսինը շուռ եմ տվել գլխիվայր,
    Բայց պատկերդ դեռ անէ է, թեև գիտեմ անայլայլ:

    Մագնիսական ի՜նչ ուժեր են քեզ երկնքում տատանում,
    Երբ առանցքն իմ ճշգրիտ է աստղերի մեջ անհատնում,
    Ազդականչի նման անհայտ իմ երկյուղն ես տարհանում:

    Երկինքն այսօր մի տեղ ամպել, մի այլ տեղ է շառագույն,
    Լա՞ց ես լինում, թե՞ հրճվում ես, կամ բեկել ես հազար գույն,
    Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն:

    <<<>>>
    Էս աշխարհի լույսին սովոր քո պատկերի աղոտն է ջան,
    Ման եմ գալիս մտամոլոր, թե որ դու ես աղոթաջան:

    Ասի գինի ու վարդ բերեմ, սուփրիդ դնեմ, իմ լալազար,
    Էդպես, ասի, սիրտդ գերեմ, գիշերն անեմ մեկ ու հազար:

    Ընկեցիկի նման, ասի, մոռանամ ինձ խանձարուրում,
    ՍայաթՆովի տաղերում ո ւքո գրկում եմ ինձ օրորում:

    Պղնձալար սազ, քամանչեն անուշ հնչյուն քո պարտեզում,
    Որտեղ կանայք , թե չամաչեն, իմ հայացքն է քո մի խազում:

    Աննշմարի փառքն աննշան, ես էլ շող եմ քո խորանում,
    Միօրէրված, մի օր աշնան ոսկեխանձն եմ, չեմ հորինում:

    Դու հո քար չես՝գոհար ու մառ, աստվածուհի իմ տաղերի,
    Էս օր մի օր, վաղը՝անմար, փայլածուն ես իմ տողերի…

    Էս աշխարհի առանցքն էլի թեք ընթացքն է կարևորում,
    Մութը գիշեր կամ ցանկալի կին չեմ տեսել ես իմ օրում:

    Ինձ մոռացած աննմանի գիրկը սարքած ծվարատեղ,
    Մի թաս գինի, հարբած քանի սիրո հույզեր չեմ փարատել…

    ОтветитьУдалить
  21. Սիրելի՛ ընթերցողներ, կխնդրեի, որ ոչ միայն միավորներ նշանակեիք, այլև մեկնաբանություններ գրեիք: Ինչպես նաև պետք չէ միայն 10 միավորների մասին բարձրաձայնել, կարող եք մյուս գործերին, ում գտնում եք, որ 9,8,7-1միավոր արժե գնահատել, տալ ձեր գնահատականներն ու մեկնաբանությունները:

    ОтветитьУдалить
  22. Հարգելի՛ հեղինակներ, մրցատյանի անդամների կարծիքներն ու միավորներն արդեն ինձ մոտ են: Ես այս ընթացքում կաշխատեմ ամփոփել դրանք:
    Այստեղ կդրվեն ոչ միայն յուրաքանչյուրի տված միավորները, այլև մեկնաբանությունները բոլոր բանաստեղծությունների մասին:
    Սակայն դեռ չի ավարտվել ընթերցողների կարծիքների ու գնահատականների շաբաթը: Այնպես որ կսպասենք նաև շաբաթվա ավարտին, որպեսզի ընդհանուր արդյունքները համադրենք և ամփոփենք:

    ОтветитьУдалить
  23. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  24. Անահիտ Թադևոսյան

    1. Обрывочные, разрозненные образы.
    2. За «Տարերքներիս հետ»: сильные образы, цельное уверенное стихотворение.
    3. Первое стихотворение избыточно, второе банально.
    4. Яркие стихи, живое чувство.
    5. Прекрасно выстроенные, цельные стихи.
    6. Школьный патриотизм, штампы.
    7. Стихи слабые, но есть попытка интересной работы с формой, хотя и не доведенная до конца.
    8. Много пафоса, ни один образ не выдерживает внимательного прочтения.
    9. Есть любопытные находки, но чего-то не хватает.
    10. Сильный, афористичный текст, отточенные формулировки: «Ոչ մի ուրվական չի վերադառում, Այնտեղ ուր երբեք նա չի տառապել:»
    11. За первое стихотворение, одновременно ясное и насыщенное, глубокое.
    12. Сила, глубина, у текста есть абсолютно видимое цветовое измерение.
    13. Есть слова, но за ними ничего не ощущается: ни чувств, ни мыслей.
    14. Плохо написано и все уже было.
    15. Интересно, есть потенциал, но и много очевидных недоработок.
    16. Интересная работа со словом, переклички, но попытка создать целостный образ не вполне удалась.
    17. Прекрасная стилизация, хорошее соотношение проработанной формы и яркого живого содержания.

    ОтветитьУдалить
  25. Ալլա Բագոյան

    1.1- Կա տրամադրություն, կան պատկերներ, բայց ընդհանուր առմամբ թույլ եմ համարում:
    1.2- Սրա սկիզբը հետաքրքիր է, բայց խոսքը՝ չհղկված, իսկ վերջաբանը՝ /Պակասում են....ձկները... Սոված կմնամ./, առնվազն՝ անհամոզիչ:

    2.1- Թույլ գործ է, որոշ հատվածներում բացակայում է ներքին տրամաբանությունը, իսկ հանց աստղալույս-ը Ս.Կապուտիկյանի անձեռնմխելի մենաշնորհն է:
    2.2- Հետաքրքիր մոտեցում է, սկիզբը շատ լավն է, հետո կարծես երևում է Շիրազի /Թագադրում/ և /Գարնանամուտ/ բանաստեղծությունների ստվերը: Իսկ վերջաբանը շատ թույլ է:

    3.1. Հետաքրքիր պատկերներ են, բայց որոշ բառեր ու կապակցություններ, ինչպես նաև անկումային տրամադրությունը թուլացնում են այս գործը:
    3.2- Դարձյալ թույլ գործ է, ու դարձյալ՝ անկումային տրամադրություն: պետք է լինի , իսկ հավանաբար ստվերն է: Վերջը լավն է, բայց ընդհանուր մշակման կարիք ունի:

    4.1- Լավն է, հղկված, չնայած որ փոքրիկ թերություններ կան: Ինձ դուր եկավ հատկապես այն, որ տրամադրությունն ու պատկերը ոչ թե սահմանափակվում են նեղ անձնականի շրջանակներում, այլ բնորոշ են տարիքային որոշակի փուլում գտնվողներին:
    4.2- Կատարյալ հովվերգություն: Միայն վերջին 2 տողը կարծես արհեստականորեն կցված լինի: Խորհուրդ կտամ փոխել:

    5.1- Լավն է, տրամադրող, հուզող, շոշափելի, և կրկին՝ տխուր: Հեղինակի ձեռքը վարժ է, հոգին՝ զգայուն:
    5.2- Սա ոչ այնքան բանաստեղծություն է, որքան՝ գրառում, ասենք, նոթատետրում… Շատ թույլ է:

    6.1- Լավն է, տրամադրող, սակայն որոշ բառերի ոչ ճիշտ կիրառության պատճառով մի քանի հատվածներ թուլանում են: Բացի այդ, տրամաբանական շեշտը պահպանելու համար պետք է ճիշտ կետադրել:
    6.2-Բանաստեղծությունը նախ սրբագրել է պետք, ճիշտ կետադրությունը կարևոր է՝ խոսքի զարգացման տրամաբանությունն ընկալելու համար: Բայց՝ թեման վերացական չէ, ընդհակառակը՝ կոնկրետ և արդիական, երկն ունի զարգացում, ունի անցյալ, ունի ներկա և՝ ապագայի հույս: Շատ պարզ է, և, կարծում եմ, պարզությունն ավելի առավելություն է, քան թերություն:

    7.1- Իմ տպավորությամբ՝ հեղինակը դեռահաս է, ունի պահանջներ, բայց չի գիտակցում իր պարտականությունները: Անհեթեթ վերնագիր, որին կպատասխանեմ. / Դու ոչ թե մեռիր, այլ շատ կարդա…/ :
    7.2- Գաղափարը լավն է, բայց մշակման կարիք ունի: Ինձ խանգարեց հատկապես /անտեսել/ բառը:

    8.1- Մոր փառաբանումը մեր ամենօրյա պարտականությունն է: Այս բանաստեղծությունը շատ թույլ է:
    8.2- Հետաքրքիր է, բայց համաձայն չեմ /ցինիկ/ բառի և /անբարո արարք/կապակցության հետ:
    Շարունակելի

    ОтветитьУдалить
  26. Շարունակություն

    9.1- Կա զգացմունք, հեղինակն ասելիք ունի, բայց բանաստեղծությունն այնքան էլ համոզիչ չէ:
    9.2- Նույն տպավորությունը: Հեղինակը կարո՞ղ է մեկնաբանել 3, 6-7 տողերը:

    10.1- Լավն է, մտորումների տեղիք է տալիս հատկապես վերջաբանը:
    10.2- Թեև ավարտվում է լավատեսական շեշտով, բայց ընդհանուր առմամբ թույլ է:

    11.1- Բողոք՝ հասարակության դեմ… Հեղինակի հուսահատությունն ինձ հիշեցրեց Կարլ Մոորին: Վերնագիր- բնաբան- բանաստեղծություն կապը թեև կարելի է հասկանալ, բայց ընդհանուր առմամբ գրվածքը շատ թույլ է:
    11.2- Ինքնանվիրումի խոսքեր… Բայց ինչու՞ մեռնել: Սերը լավ առիթ է՝ ապրելու, արարելու, անմահանալու համար: Բանաստեղծությունը թույլ է:

    12.1- Լավն է, կա պատկեր, տրամադրություն: Բայց ինձ խանգարեց /լեզու է բուրյան/ կապակցությունը:
    12.2- Թեման հետաքրքիր է, բայց գրվածքն ունի թույլ կողմեր:

    13.1- Հեղինակն ունի ասելիք, բայց միջոցներն աղքատիկ են: Շատ թույլ է:
    13.2- Այս բանաստեղծությունը լավը կլիներ, եթե փոխարինվեին /կուրորեն նայել/, /գինու թասակս/, /չեղած հասակս/, հատվածները:

    14.1- Հեղինակն ունի ասելիք, փոխանցում է տրամադրություն, բայց գրվածքը թույլ է:
    14.2- Նույն տպավորությունը: Կարծես դուրս է գրված նոթատետրից… Թույլ է:

    15.1- - Հիանալի գործ՝ խոսքի, պատկերի, զգացմունքի ներդաշնակությամբ: Ասելիքն անկեղծ է, հստակ, առանց խորհրդանիշերի… Միայն կառաջարկեի մտածել ծ/ինձնից բուրում է/-ի և վերջին քառատողի, հատկապես՝ /անպաճույճ/-ի շուրջ, ինչպես նաև /Որ դա արցունք էր չորացած լացի/-ն փոխարինել , օրինակ, /Որ դա չորացած արցունքն էր լացի/ կամ մեկ այլ ձևով: Ինձ դուր եկավ:
    15.2- Կա ասելիք, կա պատկեր, բայց զգացվում է արտահայտչամիջոցների սահմանափակություն: Հեղինակը դեռ ճանապարհ պիտի անցնի…

    16.1- Գաղափարը լավն է, բայց մատուցման ձևն ինձ դուր չեկավ:
    16.2- Չեմ տեսնում այստեղ բանաստեղծություն: Սա մի էքսպրոմտ է՝ խոհանոցում…

    17.1-2- Հեղինակ, որ ունի ասելիք, բայց, իմ կարծիքով, դեռ որոնումների մեջ է: Գովելի է նրա այս փորձը, բայց ակնհայտ է փորձի պակասը... Լեզվական գիտելիքները նույնքան կարևոր են, որքան գեղարվեստական արտահայտչամիջոցների իմացությունը:

    ОтветитьУдалить
  27. Էլլա Ասատրյան

    1. Առաջինը բառախեղդ էր, իսկ երկրորդը լավն էր, թե բովանդակային, թե ոճային, թե բառային տեսանկյունից:
    2. Առաջինի մասին ոչինչ չեմ ուզում ասել, բայց երկրորդն իսկապես ստացված էր, նոր ու ինքնուրույն շունչ կար: ՈՒ ցանկություն առաջացավ էլի գործեր կարդալ այս հեղինակից:

    3. Երկրորդը շատ ավելի լավն էր, ագահորեն կարդացի, բայց մի տեսակ այլ հեղինակների ներկայությունն էի զգում:

    4. Լավ գրված ստեղծագործություններ, բայց մի տեսակ ասելիքի պակաս եմ զգում:
    5. Դուր եկավ այն, որ ստացվել է բառերի վերածել զգացմունքները, թեպետ էլի զսպվածություն կա:
    6. Լավ է, որ չենք մոռանում ձոն գրել մեր հայրենիքին: Հայրենասիրական ոգով գրված գեղեցիկ բանաստեղծություններ, լավ ու գեղեցիկ բառապաշարով, բայց ցավոք ոչ նոր խոսքով, ու շնչով:

    7. Բավական հետաքրքիր էր առաջին գործը, որտեղ զգալի է հեղինակի ապրումները, ցանկությունները, միայն թե մի քիչ հղկման կարիք ունի , հարթ ու սահուն չէր, ինձ ինչ-որ բան խանգարեց, սակայն, եթե դա նպատակադրված է կատարված, ավելի մատնանշելու` հոգեվիճակը, բրավո հեղինակին:

    8. Հեղինակը գրելու շնորհ ունի, անխոս, բայց կարծես արհեստականորեն էին շարվել տողերը:

    9. Հիշվող էին այս հեղինակի գործերը, բառախաղի շնորհիվ կարծում եմ, որոնք սակայն, երբեմն ծանրացնում են տեքստը: Բայց ոճային առումով հետաքրքիր են, երկրորդ գործն էր տպավորիչ, հավանեցի:

    10. Շատ սիրուն են այս հեղինակի գործերը, տողը տողի ետևից տանում է: Բայց ասես արդեն կարդացած լինեմ այն, ինչ գրված է:

    11. Առաջինը, որ ինձ գրավեց, վերնագիրն էր: Բավական հետաքրքիր բառախաղ էր, արդեն իսկ խոստումնալից: Դուր եկան նաև հեղինակի գործերը, որոնք հստակ արտահայտում էին հեղինակի անհանգստությունները: Շոշափելի էին ստեղծագործողի ապրումները: Լեզուն էր շատ լավը, շատ սահուն գրված: Կենդանի, շնչող գործեր էին:

    12. Առաջին ստեղծագործությունն ինձ ջերմացրեց Մինասի մասին հուշեր արթնացնելով: Ուզում եմ, որ հեղինակը զգացմունքներ արտահայտելիս ավելի անկեղծ ու ազատ զգա իրեն:

    13. Երկու գործն էլ իմ համար անավարտ են, անընդհատ սպասում կար, որ այդպես էլ իրական չդարձավ:
    14.Առաջին գործը կանվանեմ ուղղակի բարի ու թեթև տողեր, որ մարդու դեմքին իսկապես ժպիտ կարող են առաջացնել: Սեփական ոճ եմ ուզում գտնել, չեմ գտնում:

    15. Սուրճի ու սիրո բույրը զգացի այս բաանստեղծությունից, սահուն էր գրված, ամբողջական, միայն թե շրջանակները շատ էին, ուզում եմ ասել հեղինակին, որ պետք չէ վախենալ զգացածն ու ապրածը լիարժեք արտահայտել….ավելի ազատ, ավելի ապրված տեքստ կարելի է արարել: Խեղդված են թե ցավը, թե սերը, թե սպասումը:
    16. Ոճային առումով, եթե հեղինակը հղկի տեքստը, ապագայում միգուցե լավ բաներ լինեն, բայց բովանդակային կողմն էլ է կարևոր: Պարզունակ է շատ:
    17. Այսօր մի տեսակ եզակի երևույթ է ոսկեղենիկ հայերենի կիրառումը, մեր լեզուն իսկապես հարուստ է ` բառային տեսանկյոնից, բայց չի կարելի է տեքստը արհեստականորեն հեղեղել բառերով, տեքստերը խեղդված են:

    ОтветитьУдалить
  28. Մարիամ Վարդանյան

    Մրցատյանի այս անդամը հենց սկզբում արդեն գործերի տակ թողել է իր մեկնաբանությունները՝ Mariam Kora նիքով:

    ОтветитьУдалить
  29. Արմինե Պետրոսյան
    1.
    Ա. Հետաքրքիր, յուրատիպ խոհեր կան. ամեն մի տողը մի առանձին աշխարհ, որոնք կարող էին առանձին երկտողանոց կամ եռատող բանաստեղծական մտքերի վերածվել, սակայն միասին գերխիտ տարածություն են ստեղծում՝ բանաստեղծությանը զրկելով ռիթմից, սահունությունից, երաժշտականությունից:
    Բ. Բազմակետերի հսկայական քանակությունը խոսում է ոչ թե ընթերցողին թողնված շարունակության, այլ կուռ կառուցվածքով գործ չստանալու մասին: Կարծում եմ՝ այս հեղինակի մոտ ավելի լավ կստացվեն արձակ բանաստեղծությունները կամ էսսեները:



    2.
    Ա. Հավերժական թեմաների մասին խոսելիս ինչ-որ յուրատիպ մոտեցում է պետք՝ ասելու ձևի, կառուցվածքի, մտքերի ձևակերպումների, սակայն այստեղ դրանք չկային: Բայց գովելի էր, որ կար անկեղծություն, որովհետև հաճախ նման թեմաներով ոչ միայն պաթետիկ գործեր են գրում, այլև՝ կեղծ, հնարովի ոտանավորներ:
    Բ. Լավ պատկերներ կան, որ կարդալիս հառնում են ընթերցողի աչքերի առջև: Ընդհանուր վերաբերմունքը հիշեցնում է Վարուժանի /Անդաստան/-ը, որն էլ, դառնալով համեմատության եզր, ստիպում է ընթերցողին համեմատականներ անել, որոնք արդեն այս հեղինակի օգտին չեն խոսում: Կարծում եմ՝ հեղինակները պիտի տիեզերական էներգիայի ինչ-որ հսկայական չափաբաժին կրեն իրենց մեջ, նման համամարդկային գործեր ստեղծելու համար, իսկ այս բանաստեղծության մեջ այդ չափաբաժնի պակաս կար:



    3.
    Ա. Շատ գովելի է, որ մեր հեղինակը խոհափիլիսոփայական մտորումների և գեղեցիկ պատկերների պակաս չունի, սակայն գերխիտ տարածությունը կորցնել է տալիս բառի, պատկերի, խոսքի արժեքն զգալու նրբությունը: Վերջին երեք տողերի՝ բառերի կրկնությունը կարող էր և չլինել. Կարծում եմ, որ եթե լիներ միայն /գժտություն/ բառը և բազմակետեր, ապա դարձյալ ասվածը հասկանալի կլիներ:
    Բ. Այս բանաստեղծության մեջ կան թե հաջողված պատկերներ, թե ստացված կառուցվածք՝ չնայած դեռ մշակելու տեղ ունի, հատկապես՝ որոշ բառիմաստների հետ կապված, թե սահուն ռիթմ, թե զգացմունքայնություն:

    ОтветитьУдалить
  30. 4.
    Ա. Այնքան սահուն է առաջ գնում այնքան մեղեդային, որ չես ըմբռնում բառերի իմաստն անգամ, կարծես միայն ռիթմ լինի, որ առաջ է տանում: Ավելի ուշադրություն է դարձվել ռիթմիկությանը, քան /դաջվող»/ բառերի, մտքերի, պատկերներ ստացման վրա: Սակայն վերջին երկու տողը իրականում ստացված են, անգամ եթե երկու տեսնակյունով էլ դիտարկենք՝ /Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
    Տեսնում ես՝ մենակ չե՛մ կարողանում:/: Ինձ մոտ միայն այս երկու տողը տպավորվեցին, մնացյալը կարծես անբառ ռիթմներ լինեին:
    Բ. /Անահիտն,-ասեմ,- մայրիկս է կարել,
    Հայրիկիս գնած նոր մեքենայով:/-այս մասը լավ չհասկացա, իսկ ընդհանուր սիրում եմ կարդալ հովվերգական գործեր. Ճիշտ է՝ դրանց վառ նմուշները վաղուց զարդարում են մեր գրականությունը, բայց և դա նորերն ստեղծելու ճանապարհին խոչընդոտ չէ: Նման գործերից ամենաշատը սիրում ու հաճախ արտասանում եմ Համո Սահյանի /Նորից կարմի ու կանաչ/ բանաստեղծությունը: Այնտեղ միայն պատկերներ չեն, միայն հոգի չէ, այլ՝ մի բացված աշխարհ, որում անգամ եթե դու չես էլ եղել, ապա քոնն ես զգում: Այս բանաստեղծության մեջ հենց դա էր պակասում. շատ գեղեցիկ էր, բայց իմը չդարձավ, ես չզգացի ինձ այդ փոքրիկ աղջնակի դերում:



    5.
    Ա. Գաղափարախոսությունը հասկանալի է, լավն է, կառուցվածքն էլ վատը չէ, չնայած բավական հղկումների կարիք ունի, սակայն քիչ չեն այն տողերը, որոնք արհեստական, հանգավորմանն հարմարեցնելու համար են գրված:
    Բ. Այս բանաստեղծությունն ավելի անկեղծ էր ու չկաշկանդված, սակայն ռիթմը, կառուցվածը բանաստեղծության շատ տեղերում աղջատված էր, օրինակ՝ /Ու կրկին, կրկին
    Կարգավորում եմ ներդաշնակությունը՝
    Ապավինելով ինքնամփոփությամբ
    Մեկուսանալուն:
    Այս մեկը ամենավառ օրինակներից է, որ խախտում է բանաստեղծության ընթացքի սահունությունը, ռիթմից գցում է, սակայն ընդհանուր բանաստեղծության մեջ քիչ չեն նման տողերը, բառերը:



    6.
    Ա. Եթե այս բանաստեղծության հեղինակը միջին դպրոցի աշակերտ/ուհի է, ապա միայն գովասանքի խոսքեր կարող եմ ասել, որ այդ տարիքում, ճիշտ է՝ մեր դասական բանաստեղծների, հատկապես՝ Չարենցի /Ես իմ անուշ Հայաստանի/-ի կոնկրետ ազդեցության տակ, բայց գրել է կառուցիկ, հայերնասիրական ոտանավոր: Իսկ եթե այս բանաստեղծության հեղինակը դուրս է դպրոցական տարիքից, ապա ափսոսանքով պիտի նշեմ, որ այստեղ պոեզիա չկա, չի երևում հեղինակը, ով եկել է իր խոսքն ասելու, իր նոր հիմնաքարը դնելու հայոց բազմադարյան գրականության պատմության մեջ:

    Բ. Նույնը կարող եմ ասել նաև երկրորդ բանաստեղծության մասին: Միայն վերջին երկու տողերն են ստացված՝ /Թեև գնում եմ թողած տունս հայրենի
    Դեմքիս առաջ կպահեմ միշտ մի հայելի/:
    Ճիշտ է՝ թեման արդիական է, ցավը կա, հեղինակն էլ մտահոգ, մտածող անձնավորություն է երևում, ինչը, որպես մեր երկրի քաղաքացի, շատ մեծ առավելություն է, սակայն բանաստեղծություն գրելը հանգեր բռնել, վեհ, ծեծված գաղափարներ իրար կողք շարելը չէ. դա ներքին, հզոր էներգիայի պոետիկ արտահայտումն է՝ երևակայության շլացնող խաղերով, հոգու նրբագույն լարերին դիպչելով, կանչելով, ձգելով, փոթորկելով:
    Հարգելի հեղինակ, եթե նոր եք սկսել ստեղծագործել, փորձեք գտնել այդ բանալին: Ասում են՝ շատ կարդալն է օգնում: Ես կավելացնեի՝ վերլուծելով, զգալով, գնահատելով կարդալը:

    ОтветитьУдалить
  31. 7.
    Ա. Բնական զգացումներ են, որ ցանկացած մարդ կարող է ունենալ: Այդ բնական զգացումները հեղինակը ամենապարզ միջոցով հանգավորել է և ներկայացրել որպես բանաստեղծություն: Հեղինակը չի տիրապետում ոչ միայն տաղաչափական կանոններին, այլև չի զգում բանաստեղծություն գրելու շունչը: Կարող եմ ավելացնել այն ամենը, ինչ ասացի վեցերորդ համարի հեղինակին:
    Բ. Կրկին պարզ երևում են դասականների ազդեցությունները: Սակայն փորձելով ինչ-որ նոր տարբերակ ստեղծել՝ խոսքը կորցրել է իր տրամաբանական իմաստը: /Խմել եմ շատերի հետ
    Բայց արբել եմ միայն մեկից/, մեկից արբելը խմելու ժամանակ ո՞րն է, կամ /Սիրտս տվել եմ շատերին
    Սիրտն եմ կոտրել միայն մեկի/ ու /Ախ, այրել եմ ես շատերին, Բայց այրվել եմ միայն մեկից/. Ի՞նչ նկատի ունի հեղինակը՝ ասելով՝ /Սիրտս տվել եմ շատերին/: Տպավորություն է, որ ոտանավորի քնարական հերոսը կամ հերոսուհին ինքն էլ չգիտի, թե ինչ է արել, ինչու է արել, ինչ է անում, ինչպիսի վարքի տեր է:
    Իսկ ընդհանուր տպավորությունս այն էր, որ հեղինակը վերցրել է /շատերի-միայն մեկի/ հակադրությունը և դրա վրա փորձել կառուցել ինչ-որ բան, բայց ստացվել է տրամաբանական կապերից զուրկ, կառուցվածքային թերություններով, տաղաչափական կանոններին չհամապատասխանող ինչ-որ բան:



    8.
    Ա. Շատ հաճելի է մայրերի համար լսել նման խոսքեր իրենց զավակների կողմից, իրականում բոլորս էլ ինչքան գնահատենք մեր մայրերին, երևի էլի քիչ լինի, սակայն եթե անդրադառնանք այս գործի բանաստեղծական կողմերին, ապա այն որպես բանաստեղծություն ընկալել չեմ կարող: Այս գործը կարող է դառնալ շատ լավ բացիկային ոտանավոր, ճառերի ժամանակ արտասանվող կենաց, բայց բանաստեղծությո՞ւն...ոչ մի չափանիշ չի համապատասխանում:
    Բ. /ա՚յ դու խելառ, որտեղի՞ց եկար/. Այս տողն հետաքրքրություն է առաջացնում, ընթերցողին մղում կարդալու, բայց սպասումներն արդարացված չեն, բացի այս մի ինտրիգային տողից մնացյալ տողերը, բանաստեղծության կառուցվածքը շատ խառը, թերի վիճակում են: Գո՞ւցե շատ լավ մշակելու, վերափոխելու դեպքում ինչ-որ բան ստացվեր:



    9.
    Ա. Հետաքրքիր մտածողություն, երևակայության, նոր պատկերներ ստեղծելու վարպետություն ունի այս հեղինակը: Սակայն և՛ կառուցվածքը, և՛ պատկերստեղծման համակարգը, և՛ մտքերը գնալով կորցնում են թափը. /…Եվ, ուրեմն, բառերդ վերջին,
    որ ապրում են արդեն իմ տարածքում,
    Ես այրելու եմ հոգուս կրակներում անթեղ
    Դառնահամը քիմքումս, և արյունն՝ աչքերիս,
    Եվ պատկերդ, պատկերդ…չջնվելիք այնտեղ,
    Եվ ժպիտս՝ իբրև ծամածռում՝
    ներսի ցավի անբառակերպ,
    Եվ ժպիտս՝ իբրև վերջին կապող, բարակ մի թել՝
    այս բարբարոս դրսին:/-Այս մասերում արդեն աչք են զարնում արհեստական բառերը՝ անթեղ, քիմք, չջնջվելիք այնտեղ, ներսի ցավի անբառակերպ, որոնք եթե չլինեին կամ փոխարինվեին այլ բառերով ու արտահայտություններով, գործը միայն կշահեր:
    /Ինձ դարձրել ես հիվանդ, մեռնող, բայց ոչ՝ անսիրտ…/-նման վերջաբանը թույլ էր, ավելի շատ նման առօրյայում ասվող շնորհակալական խոսքի:
    Բ. Այս բանաստեղծությունը աչքի էր ընկնում թե՛ կուռ կառուցվածքով, թե՛ ասելիքով, թե՛ սահուն, երգեցիկ ընթացքով, թե՛ անկեղծությամբ, թե՛ պոետիկ խոսքով: Հավանեցի:

    ОтветитьУдалить
  32. 10.
    Ա. Կա պատմություն, կա արտահայտման հստակ կերպ, բանաստեղծության զգացողություն: Հեղինակը արձակի լեզվով է արտահայտում բանաստեղծությունը. ավելի շատ այս գործում արձակ կա, թեմատիկ պատմություն քան՝ միայն պոեզիա: Սիրում եմ նման բանաստեղծություններ կարդալ, սակայն այս և հաջորդ բանաստեղծությունների մեջ աչքիս զարնվում են բառեր, որ կարծես հենց միայն հանգավորման համար են բանաստեղծության մեջ մտել: Կոնկրետ այս գործում հենց միայն այս արտահայտությունը նկատի ունեմ՝ /մի կայծ ցավագար/: Գո՞ւցե իրականում հեղինակը միտումնավոր չի արել, բայց ընթերցողի մոտ եթե նման տպավորություն է ստեղծվում, ապա երևի կարելի է այդ ուղղությամբ էլ աշխատել:
    Բ. Ինչ ասացի առաջին բանաստեղծության մասին, կարող եմ ասել նաև երկորդի մասին: Այստեղ էլ ինձ արհեստական թվացին / կոպերս թակում-հեկեկում նկուն/, /Այնքան անճարակ-անիրավ կրակ/ արտահայտությունները: Հեղինակը լավ է տիրապետում տաղաչափական կանոններին. 1-3, 2-4, այսինքն՝ խաչաձև հանգավորման միջոցով ստեղծված գործ է սա, որն իր բնույթով ավելի բարդ է, քան կից հանգավորմամբ տարածված բանաստեղծական ձևերը:

    ОтветитьУдалить
  33. 11.
    Ա. Հասկանալի են ապրումները, մտահոգությունը, կարծում եմ՝ ի դեմս հեղինակի, գործ ունենք մտահոգ, խորհող մարդու հետ, սակայն այս գրվածքը բանաստեղծություն չէ: Արդեն վերևում մի քանի տեղում նշել եմ, որ ուղղակի վեհ գաղափարների մասին մտահոգ խոսքեր իրար կողքի գրելը դեռ շատ հեռու է բանաստեղծություն լինելուց: Կառուցվածքն էլ ուժեղ չէ, կից հանգավորմամբ ստեղված տողերն էլ շատ արհեստական են դարձնում գործը:
    Բ. Ճիշտ է՝ շատ տարածված թեմա ու մոտեցում է, սակայն այս բանաստեղծության կառուցվածքն ավելի հետաքրքիր է ստացվել, քան առաջինի դեպքում: Մտքերն էլ, արտահայտման կերպն էլ ինչ-որ չափով ինքնուրույնություն ունեն իրենց մեջ:



    12.
    Ա. Կա թեմա, կա արտահայտման կերպ, պակասում է պոետիկ մոտեցումը: Բայց, ընդհանուր առմամբ, վատ բանաստեղծություն չէ:
    Բ. Այս բնաստեղծությանն ավելի կուռ կառուցվածք ու սահունություն է պետք, բայց, ինչպես առաջինը, այնպես էլ այս մեկը, վատ բանաստեղծություն չէ:



    13.
    Ա. Ընդահուր ասելիքն հասկանալի է, վատ չէ կառուցվածքը, միտքը, սակայն պարզունակություն կա: Բայց պիտի ասեմ, որ այս մեկն ավելի ստացված է, քան երկրորդը:
    Բ. Գնալով ընթացքը թուլացել է, հատկապես՝ վերջին արհեստական հանգավորված բառերի պատճառով:



    14.
    Ա. Կարծում եմ՝ հեղինակի մոտ կարող են ստացվել հետաքրքիր, մանկական բանաստեղծություններ, եթե, իհարկե, նոր ոճով ու ձևով գրի: Միտքն ինչքան էլ լավը լինի, ասելիքը պիտի պոետիկ լինի, որն այս դեպքում այդպես չէ:
    Բ. Սիրային տողեր, որ գրում են դպրոցական աղջիկներն իրենց օրագրերում:



    15.
    Ա. Երևում է, որ հեղինակը բանաստեղծություն կառուցելու վարպետություն ունի, զգացումն էլ հորդում է տողերից: Կա նաև հեգեբանական նուրբ պահերի դիտարկում: Միայն երկար ու կարճ վանկերի համադրումը ազդում էր սահունության վրա: Կտրատված մասեր կային:
    Բ. Նույն կտրտվածությունն այս բանաստեղծության մեջ կար, հանգավորումը որոշ տեղերում արհեստականության մասին էր խոսում:



    16.
    Ա. Սևակյան ազդեցություն և կենցաղային խոսքի տարօրինակ համադրում, որն ի վնաս է աշխատել:
    Բ. Այստեղ ինքնուրույն խոսքն ավելի շատ է, սակայն վերը ասվածը նաև այս մեկին է վերաբերում:



    17.
    Ա. Կա զգացմունք, կա անկեղծություն, սակայն մակդիրախեղդ է արված, այնքան ճնշված են բառերը, որ կարծես շնչահեղձ են եղել:
    Բ. Լավ է, որ հեղինակը վարպետորեն տիրապետում է տաղաչափության կանոններին, սակայն Չարենցի ազդեցություն կա այս գործի վրա, որը հստակ երևում է: Այստեղ ևս հորինված բարդ բառերը, մակդիրները չեն թողնում հստակ զգալ ասվածը, խճողում են միտքը:

    ОтветитьУдалить
  34. Անահիտ Թադևոսյանի տված միավորները.

    1. 1
    2. 6
    3. 1
    4. 4
    5. 3
    6. 1
    7. 2
    8. 1
    9. 2
    10. 10
    11. 5
    12. 9
    13. 1
    14. 1
    15. 2
    16. 7
    17. 8

    ОтветитьУдалить
  35. Ալլա Բագոյանի տված միավորները

    1. 5
    2. 4
    3. 6
    4. 9
    5. 6
    6. 8
    7. 3
    8. 4
    9. 6
    10. 6
    11. 4
    12. 6
    13. 3
    14. 6
    15. 7
    16. 3
    17. 5

    ОтветитьУдалить
  36. Էլլա Ասատրյանի տված միավորները

    Էլլա Ասատրյան
    1. 8
    2. 8
    3. 7
    4. 7
    5. 8
    6. 7
    7. 7
    8. 6
    9. 8
    10. 7
    11. 10
    12. 6
    13. 5
    14. 6
    15. 9
    16. 5
    17. 5

    ОтветитьУдалить
  37. Մարիամ Վարդանյանի տված գնահատականները

    1. 4
    2. 4
    3. 9
    4. 6
    5. 4
    6. 1
    7. 1
    8. 3
    9. 8
    10. 6
    11. 4
    12. 6
    13. 4
    14. 4
    15. 5
    16. 7
    17. 5

    ОтветитьУдалить
  38. Արմինե Պետրոսյանի տված գնահատականները

    1. 5
    2. 5
    3. 7
    4. 6
    5. 6
    6. 2
    7. 1
    8. 1
    9. 8
    10. 8
    11. 3
    12. 7
    13. 4
    14. 1
    15. 6
    16. 4
    17. 5

    ОтветитьУдалить