Գրական տապան-2011


Գրողների գրական հուշերը

Վահուր Աֆանասև, Էստոնիա

Հայկական հոկուներ

*
սլացող ինքնաթիռ օդային ճեղքում
փակիր աչքերդ ու մտածիր
հայաստանի մասին


*
խորհրդային մղձավանջ
երևանում շրջող պորշեր
գերմանացիներն այստեղ են


*
հյուրանոցի մեծ հաշիվ
անձրևոտ գիշերվա դատարկ փողոց
ինձ հիշեցնում է տան մասին



*
լեռները քո շուրջ
սովորում են լողալ տուֆի և ժայռի մեջ
ցմահ ռոբինզոն

Անգլերենից թարգմանեց Սիրանույշ Եսայանը









Պետեր Սաուտեր, Էստոնիա



մի քանի օր անց
հայաստանով քայլելիս
մարդկանց եմ նայում
հատկապես կանանց և եկեղեցիներին
քանի որ կանայք և եկեղեցիներն են ամենատեսանելին
դրանք այնքան վառ են և տեսանելի
որ չեմ կարող փախչել
պետք է նայեմ դրանց
որպես մի տարեց ադամ ով հենց նոր հյութեղ խնձոր է կերել


և վայրերին նայելիս
այդքան տարբեր վայրերի
կուզեի ձեր երկիրը կոչել
ոչ թե հայաստան
այլ հայ-ուհի-ստան (not armenia but ar-womenia)
վստահ չեմ
արդյոք պետք է Հայ-օ՜-ստան լինի
թե պարզապես հայ-ուհի-ստան (if it should be ar-wow-menia or just ar-womenia)
մտածում եմ դրա շուրջ
ավելի ու ավելի շատ եմ մտածում
այստեղ ապրածի մասին
դա բավական չէր լինի
ուրեմն թույլ տվեք այսօր ձեր երկիրը կոչել
ավելի շուտ հայ-շատ-աստան
այո, հ-այնքանշատշատգար
այս հայշատգարությունը դրական մոլուցք է
և խենթություն
որից չեմ ուզում ապաքինվել (rather armanymenia
yes, ar-somanymanymania
this armanymania is a positive mania
and madness
that i don't want to be cured from)


գինիների բազմազանություն, գարեջրեր և եկեղեցիներ
խոսակցություններ, զբոսանքներ
և արարատը մագլցելու համահայկական երազներ
հյուրանոցի անկողնում
ես քեզ ցանկանում եմ ՇԱՏ ու ԱՎԵԼԻ ՇԱՏ
հայ-շատգարություն
(i do wish MANY and MANY MORE
ar-manymania)

Անգլերենից թարգմանեց Սիրանույշ Եսայանը



Комментариев нет:

Отправить комментарий