Ածիլվեմ, հետո կգամ




 Մի օր, երբ Շիրվանզադեն շատ լուրջ հիվանդացել էր թոքերի բորբոքումով,  մենք (պատմում է Ստեփան Զորյանը)  այցելել էինք հիվանդին, նա մեզ ընդունեց մի տեսակ քմծիծաղով:
-Գիտեք ի՞նչ,-ասաց հազիվ շնչելով,- երազիս Արաքսի ափին էի: Գետի այն կողմը կանգնած էին Աբովյանը, Պատկանյանը, Րաֆֆին, Թումանյանը, Աղայանը և կանչում էին ինձ: Ես նրանց ասի’ “ածիլվեմ, հետո կգամ”: Հիմա խնդրում եմ, մի մարդ ուղարկեք’ ածիլվեմ, գուցե գնալու կարիք լինի…

Ստեփան Զորյան

Комментариев нет:

Отправить комментарий