Քո գրական անկյունն իմ բլոգում

Մեկնաբանություն-նամակների տեղում գրիր և այստեղ հրապարակիր քո գրական գործերը: Գո՞ւցե հենց այս բլոգում դու գտնես քո ամենահավատարիմ ընթերցողներին:

10 комментариев:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить
  3. ԻՂՁՍ
    Նպատակիս ճամփեքի հետ ուխտս թող անմահանա,
    Կուզեմ իղձս դառնա փարոս,լույսս թող անմահանա,
    Երգիս մասը թող ժառանգեն,թե որ շունչս հեռանա,
    Զով անձրևի տաք կաթիլից,ծիլերս պտուղ թող տա:

    Քանի շունչս հառնում է վեր,կուզեմ մուրճս վեր հառնել,
    Տաղանդ հոգու մետաղի մեջ,տաք երկաթին հարվածել,
    Շիկացնելով կայծերի հետ,հոգ տանելով սերմ ցանել,
    Որ իմ իղձս դարերի մեջ գույներ տալով հուրանա:
    Պոետ սեր տուր գալիքներին,մի լեր ընդմիշտ գաղտնապահ,
    Քեզ որքան էլ վերից հարգեն,չես վաստակի թագ ու գահ,
    Ժլատներից դու խուսափիր,նրանք չար են ու ագահ,
    Ցանիր սերմտ,փառքով շաղ տուր,որ իղձտ անմահանա:

    ОтветитьУдалить
  4. ԲՈՂՈՔ
    Այլոց խինդով սիրտս բաց,
    Բայց իմ տան մեջ ավերակ,
    Դրսում լույսեր են վառվել,
    Իրականում մար ճրագ;

    Դարձս կանաչ ճամփին կից,
    Բայց կարմիրն է ուղեկից,
    Էլ դեղինի հույս չկա,
    Վերիս կարոտ եմ մեկից:

    Նետս թռչող մի ճախրանք,
    Հույսի հետքով վեր դարմանք,
    Դեռ չի հասել իր կետին,
    Չեմ գտնում մի հնարանք;

    Լավին չեմ գտել պատճեն,
    Ճշտին այսօր հավան չեն,
    Գետն է պղտոր իր հունով,
    Զուլալ ջրեր թող կանչեն…

    ОтветитьУдалить
  5. Ընկերներիս
    Մի մեծ աստղաբույլ հեղեղի պես պարուրել են ինձ,
    Հոգուս տան ներսում նրանք են լույսի կաթիլներ տալիս,
    ԵՎ ամեն կաթիլ կմաքրի փոշին այս փուչ աշխարհից….
    Ինձ տենչող մի երգ մի երջանիկ օր կխառնի հոգիս:
    Ձեր հոգու կանչով վանում էք ինձնից մենության վերքը,
    ՈՒ թովիչ սիրով շղթաել էք ինձ ձեր կապանքներում,
    Այսպես շարունակ կապրի մեր միջում միաբան երգը,
    Դարձյալ մի նոր լույս կշողա մի օր այս գորշ խավարում:

    ОтветитьУдалить
  6. Անցյալի կարոտ
    Ամենքի պես մատնվել ենք ամայության անապատում,
    Ինչ կողակից մարդ էս փնտրում,շուրջտ քար է ով բարեկամ,
    Մեկն իր բահով հողն է քանդում,մեկն ուրագն է ձգում իրեն,
    Մեկտեղ անցյալն է խորտակվում,ուր է հիմա լավ բարեկամ:

    Մի ամբողջ լույս խավարել է մեր շենացած ուղեղներում,
    Արեգակն էլ առաջվա պես չի ջերմացնում հոգիներում,
    Ինչ սիրով են կուլ գնացել սատանայի կապանքներում,
    Ում համար դարձյալ աղոթեմ,ուր է հիմա լավ բարեկամ:
    Չեմ զարմանում,թե ինչպես է սերը մեր մեջ արհամարվել,
    Չափից շատ ենք ենք մեր օրերում վայելքների հողին տրվել,
    Չեմ ուրանում ամեն բերկրանք, որ շատերն են ինձ պարգևել,
    Ավաղ,հիմա ում գովքն անեմ,ուր է հիմա լավ բարեկամ:

    ОтветитьУдалить
  7. ...ավա՜ ղ

    Ինձ երջանկություն խոստացար մի օր,
    Ձյունահոտ ցրտին վախն իմ թողեցիր...
    Ու երանություն զգո՜ ւյշ քաղեցիր:

    Անչար վետվետվող ժպիտիդ միջից
    Գարնանածուփի՜ ,
    Շողաբույլ շափրակ անտես փնջեցիր.
    Լո՜ ւյս ինձ ձոնեցիր:

    Մութը աչքերիս այնպե՜ ս պարզեցրիր,
    Ամենագույննե՜ ր,
    Լուսածիր աստղեր պատարագեցիր:

    Ծաղկածուփ այգուս փթթուն տարերքին
    Գեղգեղող թևեր,
    Երազկոտ թևող լո՜ ւյս-աղավնիներ
    Ազատագրեցիր:

    Ու հետո՜ ... հետո՜ ...
    Հույս խարխլեցիր...

    Նելլի Ռումել

    ОтветитьУдалить
  8. ...կարմիրը
    (պոկված ծաղկի պատմություն)

    Սպասման պաղշորթ հոգեվարքի մեջ
    Կարմիրը՝ մենուկ ճնճղուկի նման,
    Լռության թովիչ անոսրը կտցում,
    Մոլոր, քիչ մրսած բախտն է իր մանում:

    Մոռացումից հուշ փրկելու համար
    Կյանքը կես արած իր խայթն է կծկում,
    Կարոտի ճիչը թերթերին առած`՝
    Երամների հետ գույներ է փնտրում:

    Ճախրո՜ ւմ է...
    Ճախրո՜ ւմ հնոցն իր սիրո.
    Այնտեղ մի սիրտ կա` եթերից էլ պարզ,
    Կա ծաղկունք ճոճվող զմրուխտի թույրում,
    Սիրված է սիրուց մահանալու չափ:

    Նելլի Ռումել


    ...քո գարունը

    Օրերիս մեջ խոնարհվող,
    Քո գարունն է թափառում,
    Ճյուղերին մերկ, գույն փնտրող
    Գորշ թիկնոցն է իր թողնում:
    Հանգույցներն է կարոտիս
    Մեկի՜ կ-մեկիկ արձակում,
    Սպասումներն անցյալիս
    Փշրում, ասես մեզ խղճում:
    Անցնող ձմռան բառերից
    Շուրթերի դողում առնում,
    Ցավից ճաքած թաց հողից
    Քնատ հունդն է արթնացնում,
    Սնում ապրած հուշերով,
    Վաղվա օրով բարուրում,
    Գարնանաթով թախիծով
    Ցող-արցունք է լո՜ ւռ շաղում:
    Ու քամին է շողերին
    Լուսնախռիվ խճճվում,
    Մարտից ընծա օրերին
    Թոթով երգն իր գի՜ ժ փչում,
    Վախդ խառնում իմ վախին,
    Ամպալաց հույզեր հինում,
    Պաղ ու քնքուշ սվսվում,
    Ոչինչ թողած` հեռանում:

    Նելլի Ռումել



    ОтветитьУдалить
  9. ...փշրված

    Անդորր է շնչում գիշերը տխուր,
    Հին կարոտ շաղում պատուհանիդ տակ,
    Լքված, անստվեր ճեմում ես մթում,
    Ափսոսանք մաշում միակ, անհատակ:

    Ու վերջ փարատող սկիզբն ես փնտրում,
    Անհագ կուլ տալիս ծուխը դառնության,
    Մթում վխտացող չարքերի քեֆում
    Այլ գիշեր հածում հավիտենության:

    Մինչ բախտիդ խաչած խորթ ուղիներում,
    Ոչ վաղուց կորցրած ներկադ է մարում,
    Ժամն ես երեկվա անհույս փնտրտում
    Ներքուստ այրվելով դիվոտ քրթմնջում:

    Ու ծուխ կուլ տալիս աչքերդ կապող
    Ու քեզանից գոհ գինով խենթանում,
    Խաչմերուկներում՝ խավարի ճնշող,
    Քո իսկ խաչ հանած կյանքն ես երազում:

    Նելլի Ռումել

    ОтветитьУдалить
  10. ...ուր ավազներն են ծաղկում
    ( Կոմիտասին )

    Կարոտ էիր քաղում գարնան հովերից,
    Բառիդ զորությամբ նորից սերմանում,
    Օրորներ հյուսում ամռան գետերից.
    - Քուն եղիր, բալա՜ ս..., - անուշ աղոթում:

    Մո՜ վ, երկնածրար սար ու ձորերի
    Խենթերգության մեջ սկիզբ էիր փնտրում.
    Այն խճճել էին վաղո՜ ւց, անհոգի...
    Գտա' ր,
    Գյուղեգյուղ կծկում էիր, ցնծո՜ ւմ:

    Գույներ էիր մաղում աշնան ցելերից,
    Հուշի՜ կ, գորովով տաղեր նորածնում,
    Հառաչանքները քարից, ավազից
    Պոկում, թանաքով ճերմակին հյուսում:

    Բայց վաղանց հույսդ, բա' ռդ մորթեցին,
    Համրություն հագար սքեմիդ վրա,
    Խռովքիդ նուռը անճաք թողեցիր՝
    Ժայռուտների ծեր ծառերից կախված:

    Հոգիդ ցայսօր էլ Դեր Զորում հածում.
    - Հո' ն ավազներն են ապրիլին ծաղկում:
    Սիրտդ թև առել, շափրակներ կապում,
    Անթաղ որբերին օրոր է մանում:

    Իրենից խռով կռունկն է կանչում.
    - Էլի գարուն կա,
    Վե' ր ել, Վարդապետ,
    Ուրիշ հարություն,
    Մարգարեությո՜ ւն,
    Կոմիտասներ կան,
    Վե' ր ել, Վարդապե' տ:

    Նելլի Ռումել

    ОтветитьУдалить