Ինտիլիգենտ կանայք՝ ըստ Թումանյանի



Երեկոյան,երբ խոսք ընկավ կանանցից,թե որն է իսկական կինը,մենք էս կամ էն աղջկա կամ կնոջ անունն էինք տալիս,հայրիկը ոչ մեկին չհավանեց,ոչ մեկի վրա կանգ չառավ. ամեն մեկի էս կամ էն բացն էր տեսնում:
-Լուրջ, լավ կին չկա: Մենք չունենք հետաքրքիր կանայք,որ ունենան հոգու խորություն, նրբություն և զգայնություն. նրանք ունեն ֆիզիկական զգայնություն, բայց ոչ հոգեկան. x-ը հետաքրքիր է որպես զրուցակից, ունի գրական, գեղարվեստական տեղեկություն, ծանոթություն, բայց կանացի չէ, կնոջ նրբությունն ու գրավչությունը չունի, որ հետաքրքրի:
Եզակի դեմք է Ժորժ Զանդը: Դա՜ ... չունենք, չկա՛ էլի, հեշտ բան հո չի՞ լավ կին լինելը...
Նա բարձր կարծիքի էր ռուս կանանց մասին: Այդ տպավորությունը խորացել էր 1912 թվականին Պետերբուրգ եղած ժամանակ.
-Ռուս կինը ինտելիգենտ է, գրականություն գիտի, կարդում է, գրում,հետաքրքրվում է գիտությունով ու իր շրջապատի կյանքով:
-1912 թվականի մարտին,բանտից ազատվելուց հետո, ինձ հարվիրեցին ընթրիքի, մի փոքրիկ շրջանում քսանից ավելի ինտելիգենտ ռուս կին կար. իրենց բանաստեղծներին անգիր գիտեին և լա՛վ գիտեին: Եվ ի՜նչ գեղեցիկ էին արտասանում: Ինչքա՜ն պարզ բնավորություն ունեն նրանք, հեշտ, թեթև, հաճելի...

Տեքստը հավաքել է Մարիամ Վարդանյանը

Նվարդ Թումանյան "Հուշեր և զրույցներ"

Комментариев нет:

Отправить комментарий