Գրական տապան-2012

Գրողների գրական հուշերը


Կլաուդիո Պոցցանի, Իտալիա

Հայկական բլյուզ


Ինչպես քո վանահայրերը,
որ քո ժայռն էին քերում,
որ թաքնվեն,
ինչպես քո քարերը,
որ պահակ էին կանգնել գաղտնիքներին
խցերի, լուսնի և արևի,
ինչպես քո վանքերը,
որ երկինքն են պահում
և բանավիճում քամու հետ,
ինչպես քո լավաշները,
որ կազմն են դարձել քո պատմության,
ինչպես ծանծաղ ու տաքուկ մի ծով,
այսպես, Հայաստա՛ն,
կուզեի, որ աշխարհն իմ շուրջը լիներ,
այս աշխարհը,
որն ինձ ընդունում է որպես անկոչ մի հյուր,
այս աշխարհը, որ այլևս ըմբոշխնել չգիտի,
այս աշխարհը, որ տարածությունը շնչել
չգիտի, ոչ էլ ճաշակել ժամանակը,
այս աշխարհը տգեղ, որ անհետանում է,
երբ սկսում եմ երազել քո մասին.
երազից անդին,
հնչյունից անդին,
անդին այնտեղից, ուր ես եմ:

Իտալերենից թարգմանեց Սուրեն Ենոքյանը

Комментариев нет:

Отправить комментарий