Հարցազրույց «17 անուն» գրքի հեղինակներից Արմինե Պետրոսյանի հետ
1. Գրականությունը և Արմինեն
- Ի՞նչ է գրականությունը քեզ համար, Արմինե՛:
-Գրականությո՞ւնը…գրականությունը ընկերս է, ում հետ ամեն օր կռվում ու հաշտվում ենք, մեջընդմեջ հիասթափվում ու ոգևորվում:
- Հայ և համաշխարհային գրականության ո՞ր հինգ ստեղծագործությունները կառանձնացնես:
-Մարդն իր կյանքի ամեն մի փուլում ունենում է սիրելի ու կարևոր գրքերի ցանկ: Այն, ինչ հուզել է դպրոցական տարիքում, հաճախ նույն ազդեցությունը չի ունենում հասուն ժամանակ: Երևի առանձնացնեմ հենց ա՛յս տարվա իմ սիրելի հնգյակը (ասեմ, որ միայն վեպերն եմ նշելու):
Ռոջեր Ժելյազնի -“Լույսի իշխանը”;
Սթիվեն Քինգ- “Գորշ ամրոցը”;
Վիկտոր Պելևին -“Մարդագայլի սրբազան գիրքը”;
Մահֆուզ Նագիբ -“Ուղին”;
Միլան Կունդերա- “Հրաժեշտի վալսը”:
- Ի՞նչ կասես արդի հայ գրականության մասին: Նշի՛ր քո նախընտրած արձակագիրներին և բանաստեղծներին:
-Սիրում եմ կարդալ արդի հայ գրողներին: Ինչքան էլ դասականներն անցած լինեն ժամանակի ու տարածության փորձության միջով, ժամանակակիցներն ունեն գրելաոճի ու թեմաների հարազատության առավելությունն ինձ համար: Արդի հայ գրականությունը դեռ եփվում է, կարծում եմ՝ ընթերցողներին համեղ ճաշ է սպասվում:
- Ինչպիսի՞ն է գրական մթնոլորտը Հայաստանում:
-·Գրական մթնոլորտն ինձ համար ասոցացվում է գրողների ու ակտիվ ընթերցողների ստեղծած մթնոլորտի հետ, որովհետև դրանից դուրս ես գրական ոչինչ չեմ տեսնում: Իսկ այդ մթնոլորտն էլ քանի որ բաղկացած է տարբեր բնավորության, էության, վարքի տեր մարդկանցից, տարբեր է ազդում ամեն մեկի վրա: Ներքին խոհանոցը գրեթե նույնն է, ինչ տարիներ առաջ, այսինքն՝ նման է բոլոր ժամանակների՝ արևի տակ տեղ զբաղեցնելու խնդրին, որը ինչքան վատ է ազդում ստեղծագործող մարդու վրա, այնքան էլ նրան կոփում է, կատարելագործում: Ուրախ եմ, որ կա ակտիվություն:
- Դու քեզ համարո՞ւմ ես գրող:
-Գրելու պահին՝ իհարկե: Դա լիովին այլ ընթացք է, որն ինչքան հիասթափեցնում, նույնքան էլ ոգեշնչում է:
- Պատմի՛ր գրական առաջին քայլերիդ մասին:
-Ինչպես ասացի՝ գրականությունը ընկերս է: Հիմա բացեմ մեր ընկերության սկզբնավորման գաղտնիքը. չգիտեմ, թե նա երբ առաջին անգամ ինձ տեսավ, բայց ես իրեն նկատեցի հինգ տարեկանում: Միասին այնքան հետաքրքիր թեմաներ էինք հորինում, երևակայական ընկերներ, իրավիճակներ: ԱՅն ժամանակ շատ ավելի հաշտ էինք իրար հետ: Ա՛յ, երբ դարձա ուսանող, սկսեցինք հաճախ վիճել: Անգամ բաժանվել էինք իրարից, ես կարծում էի՝ երկար ժամանակով, բայց իմ լավագույն ընկերը՝ ամուսինս, հիշեցրեց ինձ նրա մասին, հասկացրեց, որ մեր սերտ ընկերությունը պարտադիր է ինձ համար: Ու մենք նորից սկսեցինք ամեն օր շփվել, բայց արդեն ավելի լուրջ, խիստ պահանջներով ու պարտականություններով…
- Քո ստեղծագործությունների մեջ ո՞րը կառանձնացնեիր: Կարող ես մի փոքր հատված մեջբերել:
-Բոլորի մեջ էլ ունեմ սիրելի հատվածներ, բայց կառանձնացնեմ մեկը.
«Լուսամուտը բաց է. բայց շնչելու օդ, միևնույն է, չկա: Ասում են հանգիստ պահիր, հանգիստ, հա'ն-գի'ստ: Հանգիիիիստ, միակ հանգիստ մարդը իմ կյանքում ու իմ հանգստացնողը դու ես եղել, տատի'կ, դո'ւ՝ աշխարհի միակ հանգիստ մարդը, ում ծնկներին ես ինձ թեթև եմ զգացել, լավ եմ զգացել, հանգիստ եմ զգացել: Տատի'կ, ուզում եմ գրկես ինձ, տատի՜կ: Ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ, երկու ձեռքով բռնես, շոյես, շոյե՜ս, մեղմ ու հանգիստ ձայնով խոսես: Դու այնքան մեղմ ես, այնպես հանգիստ: Դու այն դարից ես եկել, տատի'կ, դու մեր շտապող դարին խորթ ես , տատի՜կ: Թեկուզ կրակ էլ թափվի երկնքից, բոլորը գոռան ու փախչեն, դու հանգիստ ես, տատի'կ, քո ձայնը միշտ խաղաղ ու մեղմ է, տատի'կ:
Ես գժվում եմ, տատի'կ, ես պայթում եմ: Ջղերս դողում են, բարձրացել են իրար վրա ու սեղմում են մաշկս: Նայի'ր, տատի'կ, նայի'ր մաշկիս: Տե'ս, կապույտ, տե'ս, սև, տե'ս, կանաչ, տատի'կ, ուռել են, բարձրացել են: Նյարդե՞րս են, հա՞, տատի'կ, նյարդե'րս են: Ես ներվայի՞ն եմ, տատի'կ, դողո՞ւմ եմ, տատի՜կ...
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, շոյի'ր ու պատմիր այն հին ու բարի ժամանակներից, այն պատերազմական տարիներից, որ քո գլխով անցան, այն տարիներից, որոնք ավելի խաղաղ ու անչար էին, քան հիման է: Դու լավ ես պատմում, տատի'կ, դու պատմիր: Տատի'կ, դու երբեք հեքիաթ չես պատմել, ոչ մի հեքիաթ, տատի'կ: Դու միշտ պատմել ես քո անցյալից, քո բարի ու սիրելի անցյալից, տատի'կ: Դառը բաներ ես պատմում, տատի'կ, բայց քո խոսքերը դառնություն չեն ծնում, տատի'կ, չէ', տատի'կ, միայն բարի հուշեր, միա'յն:
Տատի'կ, դու ինձ դաս չես սովորեցրել, ինձ համար գիրք չես կարդացել: Դու կարդալ չգիտես, տատի'կ, հազիվ ես տառերը ճանաչում: Բայց հիշո՞ւմ ես, տատի'կ, հիշո՞ւմ ես՝ դպրոցական էի, ասում էիր՝ Հա'սս, աղջի'կս, էդ ինչ թղթեր ես էդպես արագ-արագ պահում, գիտե'մ, սիրածիդ նամակներն են, տատիցդ մի' թաքցրո'ւ, մի' ամաչի, տո'ւր, տո'ւր՝ կարդամ: Է՜, տատի'կ:
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, հանգստացրո'ւ ինձ, տատի՜կ, մի' թող լացեմ, մի' թող գժվեմ: Հիշո՞ւմ ես, տատի'կ, գիշեր էր, ես արթնացա ու գոռում էի. ինձ թվացել էր, թե մուկ է բարձրացել վրաս: Տատի'կ, ես մկներից ահավոր զզվում եմ, ես սարսռում եմ, վատանում եմ: Լալիս էի, գոռում էի: Մաման ու պապան եկան, նայեցին՝ մուկ չկար, ասացին՝ մուկ չկա, խելո'ք պառկի, քնի': Մուկ չկա՞, ո՞նց չկա: Հիմա դուք կգնաք, ես կմնամ մենակ, կպառկեմ ու մուկը, չէ', մկները կգան: Ես սարսափում եմ մկներից, շատ եմ վախենում: Իմ սյուժետիկ սարսափ երազների մյուս մասն էլ մկներով երազներն են: Մկները մեր տանն են, դուրս են գալիս մոշագույն անցքից: Նրանք շատ են, շաաատ: Վախենալու բան չկա, Հա'ս, ախր, նրանք շատ փոքր են, ի՞նչ կարող են անել, տե'ս, փոքր են: Մա'մ, փո՞քր են, հա՞, մա'մ, տե'ս, մեծանում են, շա՜տ են մեծանում: Դեղին, ճարպագույն մկները աճում են, ահա', ծնկերիցս են, ահա', ավելի են մեծամում, արդեն իմ բոյին են, գալի'ս են, մոտենո'ւմ են, մամա՜...
Տատի'կ, հիշո՞ւմ ես, ես լացում էի, ես վախեցած էի, մաման ու պապան գնացին քնելու, ես մենակ էի ու... դու եկար: Դու ձեռնափայտով էիր քայլում, հազիվհազ եկար: Եկար ու նստեցիր կողքիս: Գլուխս դրեցի ծնկներիդ: Դու շոյում էիր ու խոսում: Մեղմ՝ ինչպես միշտ, հանգստացնող, ինչպես երբևէ:
Տատի'կ, ո՞ւր ես հիմա, ուզում եմ մոտդ գալ, տա'տ, ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ ու լացել, լացեեեել, մինչև կդատարկվեմ, մինչև կսպառվեմ:
Տատի'կ, դու ինձ կանչել էիր, իսկ ես չէի եկել, ես այդտեղ չէի: Հիմա ես եմ քեզ կանչում, արի', տատի'կ, արի', դանդա'ղ արի, ձեռնափայտդ թըք-թըք շարժելով՝ արի: Արի', որ գլուխս ծնկիդ դնեմ, արի', որ շոյես, արի', որ հանգստացնես, ո՞ւր ես:»
- Ո՞րն է ստեղծագործողի դերը հասարակական-քաղաքական կյանքում:
-Ստեղծագործողը ինչքանով մասնակից է հասարակական-քաղաքական կյանքին՝ որպես քաղաքացի, այնքան էլ մասնակից է ավելի գլոբալ խնդիրների՝ որպես գրող. դա նա անում է իր գրչի միջոցով:
-Ինչպե՞ս տեղի ունեցավ քո և “Գրական ակումբ ” կայքի հանդիպումը:
-Արդեն խեղդվում էի գրական օդի պակասից, շունչս կտրվում էր: Մի քիչ էլ ու… ինչպես միշտ օգնության հասավ լավագույն ընկերս՝ ամուսինս, և ծնվեց “Գրական ակումբ -Restart” կայքը:
- Ի՞նչ կասես «17 անուն» գրքի մասին:
-Դա մեր կայքի, մեր մրցույթների, մեր հեղինակների հավաքական արդյունքն է: Անհամբեր սպասում եմ այդ գրքին՝ որպես մեր փոքրիկին:
2. Արմինեն կյանքում
-Ի՞նչ կասես ծննդավայրիդ մասին: Քո անձնական բնութագիրը ինչո՞վ է հարստացել և ի՞նչ է կորցրել՝ կապված ծննդավայրի և ապրելավայրի հետ:
-Դե, երևի չառանձնացնեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ շատ մեծ ազդեցություն է ունեցել թե՛ իմ ձեռբերումների, թե՛ չ “ձեռքբերումների” վրա:
-Ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ:
-Երբ ես դպրոցն ավարտեցի, հարց անգամ չառաջացավ, թե ես ինչ բաժին պիտի ընտրեմ: Դա արդեն տասը տարի է, ինչ պարզ էր. իսկ վերջին երկու տարում ավելի քան հստակ (հանրապետական օլիմպիադաներին հայ գրականությունից առաջին կարգի դիպլոմներ էի ստացել): Եվ այսպես՝ հավերժ բանասեր Արմինե Պետրոսյան:
-Ո՞րն է քո կարոտի գույնը:
-· Սառը կապույտը: Երբ կարոտում եմ, սառնություն եմ զգում՝ սեղմող, սպանող, խեղդող: Դա ասոցացվում է սառը կապույտի հետ:
-Ըստ քեզ՝ ինչպիսին է մեր երիտասարդությունը:
-Դե, տարբեր շերտեր կան հասարակության մեջ: Այն շերտը, ում հետ շփվում եմ, շատ լավն է՝ ակտիվ, հետաքրքրություններով հարուստ, խելացի, ավելիին ձգտող, նպատակասլաց:
- Ո՞րն է տղամարդու քո իդեալը:
-Ամուսինս: )))
-Կյանքում հաստատ շատ ծիծաղելի դեպքեր են պատահել: Պատմի՛ր մեկ-երկուսը:
-Պատմեմ մեկ-երկուսը.
----
Իտալիայից տուրիստներ էին եկել մեզ մոտ: Շրջելու ընթացքում մեկի դրամապանակը կորել էր կամ գողացել էին: Իջել էին գյուղապետարան, որ այդ հարցերը կարգավորեին: Մյուսներն էլ փողոցով շրջում էին: Մեր տունը այդ փողոցում էր: Մոտեցանք, սկսեցինք կոտրատված անգլերենով հարցնել, թե ինչ է եղել, ինչով կարող ենք օգնել:
Պարզվեց, որ այս իտալացիները այնքան անգլերեն գիտեն, ինչքան որ մենք: Բայց իրար ո՜նց էինք հասկանում :
Էդպես ահագին խոսեցինք:
----
Մեր գյուղում հնությունները շատ են: Ամեն քայլի մի բանի հանդիպում ես:
Մեր տան դիմաց մի կիսաքանդ շինություն կար, նախկին գյուղապետարանն էր՝ փլված վիճակում:
Էս տուրիստներից մեկն հարցրեց, թե սա ո՞ր դարի շինություն է, ո՞վ է ավերել:
Վայ, ո՞նց էինք ծիծաղում, մտածում էինք, որ հանգիստ հնության տեղ կարող էինք դնել մեր հիսունամյա վաղեմության նախկին գյուղապետարանը:
Բայց ճշմարտությունն ասացինք: Զարմացել էին:
---
Ութերորդ դասարանում էի: Կատարվել էր երազանքս, մասնակցում էի հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին: Մնում էինք "Օլիմպոս" գիշերօթիկում: Տարբեր մարզերից շատ լավ երեխեք կային, հետաքրքիր օրեր էինք անցկացնում՝ երգելով, արտասանելով, անեկդոտներ պատմելով, սարսափներ հնարելով...
Մի օր որոշ խոսակցությունից հետո վանաձորցի մի տղա ինձ ինչ-որ բան ասաց: Ես լսեցի, թե ասում է. «Դու մոզիկ ես»:
Կարմրեցի, ջղայնացա, կրկնել տվեցի: Նա էլի նույնն ասաց: Ես էլ ջղայնացած վրա տվեցի.
-Մոզիկը դու ես:
Էս տղան գունատվեց, զարմացած ինձ է նայում: Հետո էլ հարցրեց.
-Ինչո՞ւ ես վիրավորում:
Ասում եմ.
-Բա ինչու ես ասում, թե ես մոզիկ եմ:
Ինքը երդվում է, թե նման բան չի ասել:
Ասում եմ.
-Բա մի քիչ առաջ ի՞նչ էիր ասում:
Էս տղան բառ առ բառ ասում է.
-Ես ասում էի՝ դու մոզգ ես:
Վայյյ, մեռել էի ամոթից, մի ժամ է՝ ներողություն էի խնդրում, հետո էլ չէի ուզում աչքին շատ երևալ:
- Ինչպիսի՞ն ես եկել մանուկ հասակում:
-Սահմաններ չսիրող…Հաճախ եմ հասակակիցներիս ջղայնացրել՝ հակառակն անելով: Բայց և շատ խաղաղասեր, խելոք:
-Ի՞նչ ֆիլմեր ես սիրում:
-Եթե գրքերի դեպքում պիտի աշխատեն միտքս ու երևակայությունս, որ համարեմ լավը, ապա ֆիլմերի դեպքում ,դրանց գումարած, նաև լավ նկարահանում, դերասանների պրոֆեսիոնալ խաղ:
-Ո՞ր երգիչներին ես լսում:
-Հիմա ավելի շատ հին երգեր եմ լսում: Ասեմ վերջին օրերս լսածներիս՝ Ֆրանկ Սինատրա, Դին Մարթին, Բրունո Մարս, Օսքըր Բենթըն…
-Ո՞րն է հագնվելու քո սիրած ոճը:
-Սիրում եմ հագնվել ամեն իրավիճակին համապատասխան, բայց թե ինչքանով է հաջողվում, ընկերներս կասեն:
3. Կուրիոզ հարցեր
- Զայրացած ժամանակ ամենահաճախ օգտագործած արտահայտությունդ:
-Գժժժվեցիիի:
- Երբ քեզ նկարելիս ասեն, որ ծիծաղելի դեմք ընդունես, ինչ կանես, ինչպիսի դեմքով կնկարվես:
-Չգիտեմ:
- Երբ երեխան քեզ հարցնի, թե ինչպես են ծնվում երեխաները, ինչ կպատասխանես:
-Մոտավորապես ճիշտը:
-Եթե ամուսինդ բացասական վերաբերվի քո՝ գրող դառնալու փաստին: Ի՞նչ կանես:
-Ինքն է ինձ մղել մեծ գրականություն, փառք Աստծո, նման խնդիր չունեմ:
Հարցազրույցը վարեցին «Գրական ակումբ» կայքի խմբագրակազմի անդամները

Комментариев нет:
Отправить комментарий