Գրողների գրական հուշերը
Մաիրա Ասարե, Լատվիա
«Կիկոսի մահը»
...Մի քանի օր ապրում էինք Դիլիջանում, այնտեղից Վանաձորը մոտ է, իսկ այնտեղից էլ՝ սարերում գտնվող վանքերը և Հովհ. Թումանյանի թանգարանը փոքրիկ գյուղում...: Փորձում եմ վերհիշել, թե ինչ ենք պատմում բոլորին լատվիացի մեծագույն բանաստեղծների մասին, եթե, իհարկե, ընդհանրապես պատմում ենք: Հայերն ասում են, որ Թումանյանը իսկական ազգային բանաստեղծ է. պատերազմիամանակ նա հոգ է տարել մանկատան երեխաների մասին, և նրա հեքիաթներով է դաստիարակվել հայերի առնվազն մի քանի սերունդ: Թումանյանի թանգարանի ճանապարհին երիտասարդ գրող Արմենը ավտոբուսում մեզ համար ընթերցում է Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը: Շատ եմ ուզում այն պատմել: Կողքիս նստած ուկրաինացի բանաստեղծը, հեքիաթը լսելով, ականջիս շշնջում է. «Եվ նրանք սա տալիս են երեխաներին կարդալո՞ւ»:
Մի քանի օրից վերադառնում ենք Երևան...
Комментариев нет:
Отправить комментарий